Գլխավոր տեղեկություն
Համար
N 562-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.02.2015-12.06.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.03/28(694) Հոդ.662
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2009 թվականի N 562-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ կողմնորոշիչ միավորները ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 22.01.15 N 118-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող կողմնորոշիչ միավորները` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.01.15 N 118-Ն)

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել համապատասխան բնագավառը բնութագրող մեթոդական ուղեցույցներ:

(2-րդ կետը լրաց. 01.11.12 N 1381-Ն, փոփ. 28.11.13 N 1327-Ն, 23.04.14 N 443-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 21-ի N 562-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման հետ (այսուհետ` գնահատում) կապված հարաբերությունները:

2. Գնահատման կողմնորոշիչ միավորները լինում են երկու տեսակի` հիմնական և լրացուցիչ:

3. Գնահատման հիմնական կողմնորոշիչ միավորները ընդգրկում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության մարզպետներին ուղղակի վերապահված լիազորությունները:

4. Գնահատման լրացուցիչ կողմնորոշիչ միավորները ընդգրկում են համապատասխան մարզում այն աշխատանքների կատարումը, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուղղակի վերապահված չեն մարզպետին, սակայն մարզպետի կողմից այդ լիազորությունների պատշաճ կատարումը կարող է էական նշանակություն ունենալ տվյալ աշխատանքների կատարման վերջնական արդյունքների վրա:

5. Գնահատման լրացուցիչ կողմնորոշիչ միավորների չափորոշիչները, ենթաչափորոշիչները, չափորոշիչների և ենթաչափորոշիչների միավորները ու մեթոդական ուղեցույցը կարող են փոփոխվել յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայությունները և իրականացվելիք ծրագրերը:

6. Համապատասխան ոլորտը համակարգող գործադիր մարմնի ղեկավարի հրամանով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշմամբ մշակվում և հաստատվում են սույն կարգից բխող մեթոդական ուղեցույցներ (այսուհետ` մեթոդական ուղեցույց), որում սահմանվում են հաշվետվությունների ուսումնասիրության ընթացակարգը, ենթաչափորոշիչները և դրանցից յուրաքանչյուրի համար` կողմնորոշիչ միավորները:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված մեթոդական ուղեցույցը համապատասխան ոլորտը համակարգող մարմնի ղեկավարն ընդունում է (փոփոխում է)` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հետ։

8. Հանրապետական գործադիր մարմինները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, մեթոդական ուղեցույցները մշակելիս, առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորություններով:

9. Չափորոշիչների կողմնորոշիչ միավորների ընդհանուր գումարը պետք է կազմի 100 միավոր:

10. Մեթոդական ուղեցույցներում սահմանված նվազագույն միավորը 0-ն է, առավելագույն միավորը` յուրաքանչյուր ենթաչափորոշչի համար նախատեսված առավելագույն միավորը:

11. Հաշվետու տարվա ավարտից հետո` մինչև տվյալ տարվա փետրվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության մարզպետները հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ու վերջինս այն տրամադրում է համապատասխան ոլորտը համակարգող մարմիններին:

12. Համապատասխան ոլորտը համակարգող հանրապետական գործադիր մարմինը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ուսումնասիրում են Հայաստանի Հանրապետության մարզպետների ներկայացրած հաշվետվությունները:

13. Համապատասխան ոլորտը համակարգող հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ներկայացված հաշվետվությունները և հաշվետվությունների վերաբերյալ իրենց եզրակացությունը` եզրակացության մեջ նշելով կողմնորոշիչ միավորները, այն նախապես քննարկելով մարզպետի հետ, հաշվետվությունն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն։

14. Համապատասխան մարզպետը, համաձայն չլինելով եզրակացության հետ, հատուկ կարծիք է ներկայացնում համապատասխան մարմին, որն էլ եզրակացության և հաշվետվության հետ միասին, սույն կարգի 13-րդ կետում նշված ժամկետում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

15. Ներկայացված եզրակացությունները և հաշվետվությունները, իսկ հատուկ կարծիքի առկայության դեպքում նաև հատուկ կարծիքը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ամփոփվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում։

16. Համապատասխան ոլորտը համակարգող հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած հաշվետվությունները և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից այդ հաշվետվությունների ամփոփման տեղեկանքը, ինչպես նաև գնահատման լրացուցիչ կողմնորոշիչ միավորները, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

17. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից մարզպետները գնահատվում են և գնահատականը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքում` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 10-ը:

18. Գնահատման արդյունքներով`

1) մինչև 75 միավորը գնահատվում է անբավարար.

2) 75-ից մինչև 90 միավորը` բավարար.

3) 90 միավորից բարձրը` լավ:

(հավելվածը լրաց., խմբ. 16.12.10 N 1653-Ն, խմբ. 22.01.15 N 118-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 21-ի N 562-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

 

NN
ը/կ

Չափորոշիչները

Առավելագույն գնահատման միավորը

Ենթաչափորոշիչները

Կողմնորոշիչ միավորները

Գնահատող մարմինը (մարմինները)

 

Գնահատման հիմնական չափորոշիչները

       

 

 

1.

 

Ֆինանսների բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

 

 

6.0

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

 

 

1.0

 

 

ՀՀ ՖՆ

հաշվետու տարվա ՀՀ պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման գործընթացի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ և ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ավագ դպրոցների, ինչպես նաև ուսումնական տարվա սկզբի դրությամբ ներառական կրթության, հատուկ հանրակրթական

0.5

ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների սովորողների թվի մասին տվյալները ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը

առաջիկա տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցով` մարզպետարանի կողմից իրականացվելիք աշխատանքների կատարման գործընթացի կազմակերպում

2.5

մարզպետարանի աշխատակազմում և ենթակա ՊՈԱԿ-ներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող գնումների համակարգի առկայություն

1.0

մարզպետարանի աշխատակազմում և ենթակա ՊՈԱԿ-ներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ներքին աուդիտի համակարգի առկայություն

1.0

2.

Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

2.5

 ՀՀ ԱՍՀՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

2.5

3.

Առողջապահության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1.5

 ՀՀ ԱՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

1.5

ոչ պետական միջոցներով առողջապահական ոլորտում իրականացրած ներդրումները

1

մարզային ենթակայության առողջապահական հաստատություններում պարտքերի բացակայության ուղղությամբ մարզպետների կողմից իրականացված գործառույթները

1

4.

Կրթության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների,
ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1

 ՀՀ ԿԳՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

1

ոչ պետական միջոցներով կրթական օբյեկտների և նախադպրոցական հաստատությունների մասով իրականացրած ներդրումները

1

դպրոցներում և իրենց ենթակայությամբ գործող արհեստագործական ուսումնարաններում ինտերնետ կապով ապահովվածության ուղղությամբ ձեռնարկված միջոցները

1

կրթական հաստատություններում աշխատավարձի՝ ժամանակին վճարում

0.6

մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կրթության բնագավառում իրականացրած գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը

0.4

5.

Քաղաքաշինության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների,
ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

2

 ՀՀ ՔՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

1

պետական միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացում

2

6.

Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

0.5

ՀՀ Տ և ԿՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.5

ճանապարհային գործունեության իրականացման արդյունավետություն

1.5

ուղևորափոխադրումների կազմակերպման արդյունավետություն

1.5

ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքները

1

7.

Տնտեսական զարգացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

10

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների,
ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

2

ՀՀ ԷՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

2

նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ գործառույթների իրականացում

2

մարզում տնտեսական հնարավորությունների բացահայտման և իրազեկման ուղղությամբ գործառույթների իրականացում

1

մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցում

2

միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում

1

8.

Գյուղատնտեսության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

7

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1

ՀՀ ԳՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցություն և քննարկվող հարցերին, ըստ իրավասության, նրանց մասնակցության ապահովում

1

գյուղատնտեսական մթերքների իրացմանն աջակցություն

1

մարզում մշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի տարածության փոփոխություն

1

հիմնական գյուղատնտեսական արտադրանքների արտադրության ծավալների փոփոխություն

1

պետական և այլ միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված խմելու և ոռոգման ջրով ապահովելու նպատակով աշխատանքները

1

մարզպետի աջակցությունը ոռոգման ջրի գումարների հավաքագրման գործընթացին

1

9.

Հողօգտագործման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

3

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

1

մարզի տարածքում քաղաքաշինական, հողաշինարարական նախագծերի առկայությունը և դրանց իրականացման վիճակը

0.5

ապօրինի հողօգտագործումների, ինքնակամ կառույցների առկայությունը, դրանց վերացման նկատմամբ հսկողության իրականացումը

0.5

10.

Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1.2

 ՀՀ ԲՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.7

մարզում աղբահանության կազմակերպում և ընդհանուր սանիտարահամաճարակային իրավիճակի բարելավման ապահովում

0.9

մթնոլորտային օդի աղտոտվածության կանխմանն ուղղված միջոցառումների իրականացմանն աջակցություն

0.1

բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում (ջրային ռեսուրսների կայուն կառավարում, հողի բերրի շերտի օգտագործում, վտանգավոր նյութերի ու թափոնների պահեստավորում, թաղում, տեղադրում և այլն)

0.9

բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, կայուն օգտագործման և վերարտադրության, ինչպես նաև որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանն աջակցություն

0.8

հողերի պահպանության ու ապօրինի հողօգտագործման կասեցման ապահովում

0.4

11.

Սպորտի և երիտասարդության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

4

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1

ՀՀ ՍԵՀՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.3

ֆիզիկական ակտիվության, առողջության և ակտիվ կենսակերպի ամրապնդման, անհատի ներդաշնակ զարգացման, աշխատունակության բարձրացման և երկարակեցության ապահովում

1.3

տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիության ապահովում

1.1

երիտասարդ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ մշակված` երիտասարդության խնդիրներին առնչվող մարզային նշանակության ծրագրեր

0.3

12.

Մշակույթի բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

3

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1.5

ՀՀ ՄՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

1

ոչ պետական միջոցներով մշակույթի ոլորտում իրականացված ներդրումները

0.5

13.

Էներգետիկայի բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

2

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

0.4

ՀՀ ԷԲՊՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.6

ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված գազաֆիկացման աշխատանքները

1

14.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության կիրառումը մարզպետարանում

1

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

0.7

ՀՀ ՔԾԽ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.3

15.

Պաշտպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

3

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1

ՀՀ ՊՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.5

ՀՀ օրենսդրությամբ մարզպետներին վերապահված՝ զինապարտների կցագրման և զորակոչի կազմակերպման լիազորությունների իրականացում

1.5

16.

Ոստիկանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

1

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

0.4

ՀՀ ՈՍ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.6

17.

Միջազգային կազմակերպություն-ների հետ համագործակցություն և երկկողմանի հարաբերություններ

3

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` մարզպետարանի իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և (կամ) այլ փաստաթղթերի կատարում

0.75

ՀՀ ԱԳՆ

օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի (ծրագրերի) կնքում և կատարում

1.5

աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցեր օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ, մարզ այցելող օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ընդունում և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացում

0.5

բազմակողմ և այլ միջոցառումներ

0.25

18.

Պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

2

ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

2

ՀՀ ԿԱ ՊԳԿՎ

19.

Լրացուցիչ չափորոշիչներ

25

 

 25

 ՀՀ ՏԿ և ԱԻՆ

 

Ընդամենը

100

     

Սույն աղյուսակում օգտագործվում են հետևյալ հապավումները`

 

ՀՀ ՏԿ և ԱԻՆ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ ՔՆ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ ԳՆ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ ԲՆ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

 

ՀՀ ԷՆ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ ԱԻՆ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ ԷԲՊՆ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ Տ և ԿՆ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀՀ ԿԳՆ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ ԱՆ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

ՀՀ ԱՍՀՆ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ ՄՆ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 

ՀՀ ՍԵՀՆ` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

ՀՀ ԱԳՆ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ ՊՆ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

ՀՀ ՖՆ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

ՀՀ ԿԱ ՊԳԿՎ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

ՀՀ ՈՍ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

ՀՀ ՔԾԽ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ:

(հավելվածը խմբ. 16.12.10 N 1653-Ն, փոփ., լրաց. 01.11.12 N 1381-Ն, փոփ. 28.11.13 N 1327-Ն, 23.04.14 N 443-Ն, խմբ. 22.01.15 N 118-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան