Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 91-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.22/13(525).1 Հոդ.125.3
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.04.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015163

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 ապրիլի 2015 թ.

թիվ 91-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովագրական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել ապահովագրական ընկերությունների նորմատիվների հաշվարկման կարգում կատարված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/04) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3/04-ի 12-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Թիվ 25-րդ հաշվետվության ներկայացման ժամկետ է սահմանվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:»,

2) Կանոնակարգ 3/04-ի 13-րդ կետում «ժամը 17:00» բառերից հետո լրացնել «Այն դեպքերում, երբ հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը ապահովագրական ընկերության համար աշխատանքային է, իսկ Կենտրոնական բանկի համար՝ ոչ աշխատանքային, ապա հաշվետվության ներկայացման վերջին օր է համարվում Կենտրոնական բանկի համար ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը, ընդ որում՝ այս դեպքում օրական հաշվետվություններ ներկայացնելիս ապահովագրական ընկերության համար աշխատանքային համարվող հաշվետու օրերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի համար ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա հաշվետվության մեջ:» նախադասությունը,

3) Կանոնակարգ 3/04-ի 259-րդ կետում.

ա. «նախորդող» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառը,

բ. հանել «՝ ամբողջական միավորներով» բառերը,

4) Կանոնակարգ 3/04-ի 263-րդ կետում.

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):»,

բ. 3-րդ ենթակետում «(բնակության վայր)» բառերը փոխարինել «(մշտական բնակության վայրի (կացարանի)) հասցեն» բառերով,

գ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) «Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը» ոչ ծավալային ֆիքսված տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով (մեթոդաբանությամբ): Ոչ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված ընթացիկ արժեկտրոնի զեղչման դրույքը (ընթացիկ արժեկտրոնը (առաջիկա վճարվելիք արժեկտրոնը) զեղչելու համար օգտագործովող շուկայական տոկոսադրույքը)՝ հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով: Սույն սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (օրինակ` հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ փաստաթղթերի համար և այլն): Ընդ որում, արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կատարման (վերջնահաշվարկի) օրվա դրությամբ:»,

դ. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «10) «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակում նշվում է ապահովագրական ընկերության կողմից վարվող գործարքների ներքին գրանցամատյաններում տվյալ գործարքին տրված նույնականացուցիչ համարը, որը պետք է լինի առանձնահատուկ (չկրկնվող) յուրաքանչյուր գործարքի համար:»,

5) Կանոնակարգ 3/04-ի 265-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է արժեթղթերի առուվաճառքի գործարքի վերջնահաշվարկի ամսաթիվը (օրինակ՝ 01/01/2015):»,

6) Կանոնակարգ 3/04-ի 266-րդ կետում.

ա. հանել «(այդ թվում՝ լոմբարդային ռեպոների)» բառերը,

բ. «գործարքների վերաբերյալ տեղեկությունները:» բառերից հետո լրացնել «Սույն աղյուսակում անհրաժեշտ է լրացնել բոլոր ռեպո (այդ թվում՝ լոմբարդային ռեպո գործարքները), բացառությամբ միջօրյա ռեպո գործարքների: Այն դեպքում, երբ միջօրյա ռեպո գործարքը վերաձևակերպվում է լոմբարդային ռեպո գործարքի, ապա այդ գործարքն անհրաժեշտ է ներառել սույն աղյուսակում, ընդ որում՝ այս դեպքում տվյալ գործարքը ներառվում է հաջորդ հաշվետու օրվա հաշվետվության մեջ: Այն դեպքերում, երբ կնքված ռեպո/հակադարձ ռեպո գործարքների՝ հաշվետվության մեջ ներառման ենթակա տվյալները հայտնի չեն մինչև գործարքի կնքման օրվա ժամը 16:30-ը, ապա նշված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներառվում են հաջորդ հաշվետու օրվա հաշվետվության մեջ:» նախադասություններով,

գ. լրացնել նոր 1.1-րդ, 1.2-րդ և 5-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.1) «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո/հակադարձ ռեպո գործարքի (առաջնային առքի/վաճառքի) վերջնահաշվարկի ամսաթիվը (օրինակ՝ 01/01/2015),

1.2) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը,»,

«5) «Ռեպո/հ. ռեպո գործարքի մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո/հակադարձ ռեպո գործարքի մարման վերջնաժամկետը (օրինակ՝ 01/01/2015):»,

7) Կանոնակարգ 3/04-ը լրացնել նոր 266.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«266.1. Այն դեպքում, երբ ռեպո/հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած են մի քանի տեսակի արժեթղթեր (մեկից ավելի ծածկագիր ունեցող արժեթղթեր), այդ գործարքները յուրաքանչյուր ծածկագրով արժեթղթի համար լրացվում են առանձին տողով: Ընդ որում` «Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով», «Քանակը» և «Ընդհանուր գումարը» սյունակներում լրացվում են յուրաքանչյուր ծածկագրով արժեթղթի համապատասխանաբար ընդհանուր անվանական արժեքը, քանակը (առկայության դեպքում) և յուրաքանչյուր արժեթղթի դիմաց ստացվող/տրամադրվող դրամական միջոցների ընդհանուր արժեքը:»,

8) Կանոնակարգ 3/04-ի 275-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում՝ փոխանակվող արժույթների ծավալը չի ներառում ներգրավված/տրամադրված արժույթների դիմաց վճարվող/ստացվող տոկոսագումարները (արժութային սվոփի դեպքում):»,

9) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ի աղյուսակ 18-ը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

10) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 20-ի.

ա. 1-ին և 2-րդ աղյուսակներում «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ՝ «Գործարքի կատարման ամսաթիվը» վերնագրով,

բ. 3-րդ աղյուսակը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունիսի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ. ապրիլի 21

Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2015 թվականի ապրիլի 18-ի
թիվ 91-Ն որոշմամբ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 18. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԲՈԼՈՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԱՐՐԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆ՝ ԸՍՏ ՕՐԵՐԻ

 

Ապահովագրական ընկերության անվանումը՝

____________________

Ամսաթիվ՝

_____________________

Ամսվա օրեր

Կանխիկ դրամ-արկղում (ներառյալ ճանա-պարհին գտնվող դրամական միջոցներ)

Կանխիկին հավա-սարեցված վճարային փաստա-թղթեր

Բանկային ոսկի (ներառյալ ճանա-պարհին գտնվող բանկային ոսկի)

ՀՀ պետական արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայա-կան) արժեքով

ՀՀ կենտրո-նական բանկի կողմից թողարկ-ված արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայա-կան) արժեքով

Կենտրո-նական բանկում ապահովա-գրական ընկերու-թյան հաշվի մնացորդ և Կենտրո-նական բանկում ներդրված ավանդ

Հայաստանի Հանրա-պետության ֆինանսների նախարա-րության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ*

Օտարերկրյա պետական գանձապետական պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով

Օտարերկրյա կորպորատիվ արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով, Միջազգային կազմակերպությունների կողմից թողարկված ոչ պետական պարտատոմսեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով

Օտարերկրյա բանկերում բանկային հաշիվներ
(այդ թվում` անկանխիկ ոսկով)

Օտարերկրյա բանկերում ցպահանջ ավանդներ

Օտարերկրյա բանկերում ժամկետային ավանդներ

ՀՀ կազմակեր-պությունների արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

(մեկ սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

1

                                     

2

                                     

3

                                     

4

                                     

5

                                     

6

                                     

7

                                     

8

                                     

9

                                     

10

                                     

11

                                     

12

                                     

13

                                     

14

                                     

15

                                     

16

                                     

17

                                     

18

                                     

19

                                     

20

                                     

21

                                     

22

                                     

23

                                     

24

                                     

25

                                     

26

                                     

27

                                     

28

                                     

29

                                     

30

                                     

31

                                     

Ամսվա ընթացքում առավելագույն հարաբերակցություն

                                     

(հազար դրամ)

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով

Բանկային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով) ՀՀ տարածքում գործող բանկերում

Ցպահանջ ավանդներ ՀՀ տարածքում գործող բանկերում

Ժամկետային ավանդներ ՀՀ տարածքում գործող բանկերում

ՀՀ տարածքում գործող բանկերի տրամադրված փոխառություններ

ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունների տրամադրված փոխառություններ

ՀՀ տարածքում գործող ներդրումային ընկերությունների տրամադրված փոխառություններ

ՀՀ տարածքում գործող վարկային կազմա-կերպություններին տրամադրված փոխառություններ

Ռեպո համա-ձայնագրերով
ձեռք բերված արժեթղթեր

Տեխնիկական պահուստների մեծություն (նվազեցրած վերա-ապահովա-գրողի մասնաբաժնի չափով)

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր
սուբյեկտ-ներով)

(մեկ
սուբյեկ-տով)

(բոլոր սուբյեկտ-ներով)

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                   

X

 Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝

_____________________

(Գործադիր տնօրեն)

   

Գլխավոր հաշվապահ՝

_____________________

Պատասխանատու ակտուար՝

_____________________

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2015 թվականի ապրիլի 18-ի
թիվ 91-Ն որոշմամբ

Աղյուսակ 3. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՖՈՐՎԱՐԴ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ապահովագրական ընկերության անվանումը`

  _____________________

Ամսաթիվ`

  _____________________

 N

Գործարքի նույնականացուցիչ համարը

Գործարքի տեսակը (ֆորվարդ առք/ֆորվարդ վաճառք)

Գործարքի բնույթը

Ֆորվարդի հիմքում ընկած արժույթի ISՕ կոդը

Միավոր արժույթի փոխարժեքը

Ֆորվարդի հիմքում ընկած արժույթի ընդհանուր ծավալը (գումարը)

Արժույթի (վճարվելիք կամ ստացվելիք ) ISՕ կոդը

Գործարքի կնքման ամսաթիվը

Փոփոխված գործարքի ամսաթիվը

Ֆորվարդի վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվը

Գործարքի մյուս կողմը

Միջնորդը

                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         

 Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝

_____________________

(Գործադիր տնօրեն)

   

Գլխավոր հաշվապահ՝

_____________________