Գլխավոր տեղեկություն
Համար
N 489-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.20/29(1118) Հոդ. 379
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2015 թվականի N 489-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվական դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման 11 հավելվածի NN 11.32 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 25,507.00 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով), որից՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի համայնքում գտնվող N 353 հորատանցքի վերականգնման համար (կոորդինատական կետերն են X = 400  08' 58.2'', Y = 440  06' 05.3", H= 870)` 14,250.65 հազ. դրամ (որից` 1,143.65 հազ. դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննության և հեղինակային հսկողության, իսկ 257.0 հազ. դրամը՝ տեխնիկական վերահսկողության համար) և N 369 հորատանցքերի վերականգնման համար (կոորդինատական կետերն են X = 400  10' 14.9'', Y = 440  06' 32.0", H= 878)` 11,256.35 հազ. դրամ (որից՝ 903.35 հազ. դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննության և հեղինակային հսկողության, իսկ 203.0 հազ. դրամը՝ տեխնիկական վերահսկողության համար):

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի ֆինանսավորումը կատարել փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մայիսի 14
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 7-ի N 489-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.32 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

 ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին
կիսամյակ

ինն
ամիս

տարի

առաջին
կիսամյակ

ինն
ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները
2.1. Կարողությունների զարգացում
2.1.3. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող, սակայն այլ կազմակերպությունների կողմից օգտագործվող ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում

1004

ԱՏ02

Նկարագրությունը
Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

25,507.0

25,507.0

25,507.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 7-ի N 489-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական
դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ծրագիրը

միջոցա-
ռումը

(բաժինը/խումբը/դասը)

ՀՀ 2015 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)

1004

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Աջակցություն ոռոգման ծառայություններին

25,507.0

Ծրագրի նկարագրությունը

Ոռոգման ծառայություններ մատակարարող ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների սուբսիդավորում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ոռոգման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում

   

Այլ կազմակերպություններին տրամադրված ակտիվներ

 

ԱՏ02

04.02.04

Ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում

25,507.0

Ակտիվի նկարագրությունը

Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը

ՋՕԸ-ներ, ջրառ իրականացնող կազմակերպություններ

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը

1004 Աջակցություն ոռոգման ծառայություններին

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան