Գլխավոր տեղեկություն
Համար
N 194-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (04.02.2015-24.03.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2012 թվականի N 194-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Երևան քաղաքում որոշ կառուցապատման ծրագրերով իրավիճակի պարզման և առկա խնդիրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելու համար ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է նաև իրացված տարածքի նախկին բնակիչների 2 ներկայացուցիչ, ովքեր ընտրվում են իրավատերերի մեծամասնության կողմից, վեճի դեպքում ներկայացուցչին ընտրում է հանձնաժողովը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մարտի 2-ի N 194-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար (համաձայնությամբ)

 

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 03.02.15 N 67-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան