ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2014 թվականի N 1105-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 20-21-ը Աշխաբադ (Թուրքմենստան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանին և ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Աշխաբադ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Վաչե Գաբրիելյանինը, Վալերի Մկրտումյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը, Արմեն Ղևոնդյանինը և Անի Բադալյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Վահե Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Կարեն Ճշմարիտյանինը, Երվանդ Զախարյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2014 թվականի նոյեմբերի 20-ին` Երևան-Աշխաբադ, իսկ 2014 թվականի նոյեմբերի 21-ին` Աշխաբադ-Երևան երթուղով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Աշխաբադ մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 14 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. նոյեմբերի 14-ի N 1105-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-21-Ը ԱՇԽԱԲԱԴ (ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ) ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ |
Կ. Ճշմարիտյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ե. Զախարյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար |
Գ. Դումանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Վ. Մկրտումյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Վ. Ասոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության "Պետական արարողակարգի ծառայություն" գործակալության պետի պաշտոնակատար (15-21.11.2014 թ.) |
Ա. Ղևոնդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ |
Գ. Պողոսյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Է. Հարությունյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ |
Ա. Բադալյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի կցորդ |
Վ. Հակոբյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության "Պետական արարողակարգի ծառայություն" գործակալության փորձագետ (15-21.11.2014 թ.) |
Ա. Շահինյան |
- "Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն" ՊՈԱԿ-ի օպերատոր |
Տ. Մեհրաբյան |
- "Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն" ՊՈԱԿ-ի լուսանկարիչ |
Բ. Բարսեղյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Զատիկյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |