Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.01.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2015 թվականի N 2-Ա

 

 ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի ապիլի 16-ի N 15-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի` հասարակական կառուցապատման հողամասերից 0,0431 հեկտար մակերեսով (անշարժ գույքի իրավունքի գրանցման վկայական` N 01042014-11-0012, 01.04.2014 թ.) ու 53785 դրամ կադաստրային արժեքով հողամասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդիկ Լևոնի Ադամյանի (նույնականացման քարտ՝ 002663557, տրված` 25.01.2014 թ., 056-ի կողմից, հաշվառման հասցեն՝ քաղ. Բերդ, Թեհլերյան 56/1) սեփականությունը հանդիսացող` բնակավայրի բնակելի կառուցապատման` 0.0269 հեկտար մակերեսով (անշարժ գույքի իրավունքի գրանցման վկայական` N 09042014-11-0018, 08.04.2014 թ.) ու 33569 դրամ կադաստրային արժեքով հողամասը որպես նվիրաբերություն ընդունել Հայասատանի Հանրապետության սեփականություն և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդիկ Լևոնի Ադամյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրեր.

2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 16

Երևան