Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-145-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.02.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.18/8(1097) Հոդ.106
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան

 

 2 փետրվարի 2015 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-145-Ն

 

 

 

Հավելված

 Հաստատվել է ՀՀ ՎՊ խորհրդի

2014թ. հոկտեմբերի 29-ի

 թիվ 31/1 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հ/հ

Վերահսկողության թեմա

1.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջետային միջոցների օգտագործում.

● աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին

●  ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավում

2.

ՀՀ առողջապահության նախարարությունում և «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում.

●  առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում

● առողջապահական համակարգի հզորացում

●  ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր

● սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնում և արձագանքում

● հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում առողջապահական կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման համար ծրագիր

3.

ՀՀ բնապահպանության նախարարությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջետային միջոցների օգտագործում.

● Հարավային Կովկասի տարածաշրջանում բնապահպանական դրամաշնորհային ծրագիր

● օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագիր

4.

«Գերմանա-հայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ հիմնարկում օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում

5.

Հայաստանի Հանրապետության դատական համակարգ

● բյուջետային և արտաբյուջետային միջոցների օգտագործում

● բյուջետային մուտքերի ապահովում

6.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն

●  բյուջետային և արտաբյուջետային միջոցների օգտագործում

7.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում.

● «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման ծրագիր

● էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիր

8.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում պետական բյուջետային միջոցների օգտագործում.

● էներգախնայողության ծրագիր

● երկրաջերմային էներգիայի ծրագիր

9.

ՀՀ կառավարության աշխատակազմի՝ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկում և Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում

10.

ՀՀ կառավարության աշխատակազմի` «ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջետային միջոցների օգտագործում.

● «Հայաստանի Հանրապետությունում կարգավորիչ գիլյոտին» ծրագիր

11.

ՀՀ մշակույթի նախարարությունում ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերության կողմից Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի դահլիճների տեխնիկական վերազինման վարկային ծրագիր

12.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

●  ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում

●  ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում

●  ջրային ոլորտի ուսումնասիրության դրամաշնորհային ծրագիր

●  պետական սեփականության կառավարում և օգտագործում

13.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի` «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում.

●  համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման երրորդ վարկային ծրագիր

●  Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր

●  ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր` երկրորդ փուլ

14.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի` «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում.

●  ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագիր

●  Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր

15.

Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության օրինականությունն ու արդյունավետությունը

16.

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից իրականացվող ծրագրեր

17.

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն

●  բյուջետային և արտաբյուջետային միջոցների օգտագործում

18.

ՀՀ ֆինանսների նախարարության` «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան