Գլխավոր տեղեկություն
Համար
N 71-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.02.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2015 թվականի N 71-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1053-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1053-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Գ. Սալնազարյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնի 1-ին կուրսի մագիստրոս» բառերը փոխարինել «Խ. Բեկյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողություն բաժնի 3-րդ կուրսի ուսանող» բառերով.

2) «Լ. Մանուկյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Օրդակյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարաններ բաժնի 3-րդ կուրսի ուսանող» բառերով.

3) «Լ. Այվազյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժնի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Աղաբեկյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային գործիքներ բաժնի մագիստրոս» բառերով.

4) «Ն. Միսակյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Կարասեֆերյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուր բաժնի 3-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 3

Երևան