Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-857
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (-15.05.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 10-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցը նշելու նպատակով, որոշում եմ.

1. Ստեղծել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով հետևյալ կազմով`

Քոչարյան Ռոբերտ - Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Փիրումյան Ֆելիքս
- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Սահակյան Արա
- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի տեղակալ
Այվազյան Ստեփան
- Լոռու մարզպետ
Ասատրյանի Պավլիկ
- Տավուշի մարզպետ
Ավոյան Վարազդատ
- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր
Արզումանյան Ալեքսանդր
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Բագոյան Ռաֆայել
- Հայաստանի Հանրապետության սպառողական ընկերությունների միության վարչության նախագահ
Գամազյան Գալուստ
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար
Գոմցյան Արարատ
- Շիրակի մարզպետ
Գրիգորյան Հրաչյա
- Արագածոտնի մարզպետ
Դալլաքյան Վիկտոր
- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր
Դարբինյան Արմեն
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Թումանյան Արտաշես
- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր
Հակոբյան Հրանուշ
- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար
Հարությունյան Մարտին
- Հայաստանի Հանրապետության կոնֆեդերացիայի նախագահ
Պետրոսյան Մանուշակ
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
Սարգսյան Ֆադեյ
- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Սիրադեղյան Վանո
- Երևանի քաղաքապետ
Սմբատյան Արմեն
- Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Օհանյան Սիրեկան
- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):

 

2. Պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել նշված ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման ֆինանսավորումը:

4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


16 դեկտեմբերի 1997 թ.
Երևան
ՆՀ-857

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.04.1998, ՆՀ-36 15.05.1998, ՆՀ-857
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան