ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 83-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԻՋԵՎԱՆ ՍՏՈՒԴԻԱ», «ՍԻՐԱԿ» ԵՎ «ԱՆՆԱ ԵՎ ԿԱՐԵՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով «ԻՋԵՎԱՆ ՍՏՈՒԴԻԱ», «ՍԻՐԱԿ» և «ԱՆՆԱ ԵՎ ԿԱՐԵՆ» ՍՊ ընկերությունների (այսուհետ` Ընկերություններ) 2014 թվականի դեկտեմբերի 20-ի լիցենզիաների գործողության ժամկետների երկարաձգման հայտերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ԻՋԵՎԱՆ ՍՏՈՒԴԻԱ» ՍՊ ընկերության հայտը և հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 85 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
2. Բավարարել «ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության հայտը և հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 89 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
3. Բավարարել «ԱՆՆԱ ԵՎ ԿԱՐԵՆ» ՍՊ ընկերության հայտը և հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 97 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Ընկերություններին պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Գ. Բունիաթյան |