Գլխավոր տեղեկություն
Համար
N 1526-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.01.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1526-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. UWC («Միացյալ աշխարհի քոլեջներ») ցանցի ուսումնական հաստատություններում ուսանելու կապակցությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`

1) Արգիշտի Արշալույսի Զուրաբյանին (ծնվ.՝ 1995 թվականի հոկտեմբերի 5-ին, քաղ. Վանաձոր, Նժդեհի փող., 6 շ., բն. 10: Սովորում է UWC Ատլանտյան քոլեջի (Միացյալ Թագավորություն) միջազգային բակալավրիատում:)` մինչև 2015 թվականի ամառային զորակոչը.

2) Ռոբերտ Հովիկի Պետրոսյանին (ծնվ.՝ 1996 թվականի հոկտեմբերի 12-ին, քաղ. Դիլիջան, Ուսանողական փող., տուն 65/1: Սովորում է UWC Ադրիատիկ քոլեջի (Իտալիա) միջազգային բակալավրիատում:)` մինչև 2016 թվականի ամառային զորակոչը.

3) Ալեքսեյ Կոնստանտինի Գասպարյանին (ծնվ.՝ 1997 թվականի մարտի 6-ին, քաղ. Երևան, Անդրանիկի փող., 10/3 շ., բն. 48: Սովորում է UWC Լիո Պո Չուն քոլեջի (Չինաստան) միջազգային բակալավրիատում:)` մինչև 2016 թվականի ամառային զորակոչը.

4) Մարգար Ռաֆայելի Հարությունյանին (ծնվ.՝ 1997 թվականի ապրիլի 24-ին, քաղ. Երևան, Այասի փող., տուն 51: Սովորում է UWC Ադրիատիկ քոլեջի (Իտալիա) միջազգային բակալավրիատում:)` մինչև 2016 թվականի ամառային զորակոչը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 13

Երևան