Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-7
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (30.04.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.30/9(42)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածով և 1998 թվականի մայիսի 28-ին Առաջին Հանրապետության 80-ամյա տարելիցը նշելու նպատակով, որոշում եմ.

1. Ստեղծել Առաջին Հանրապետության հոբելյանական տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողով հետևյալ կազմով.

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար

Երևանի քաղաքապետ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն:

2. Պետական հանձնաժողովին` մշակել և 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Առաջին Հանրապետության հոբելյանական տոնակատարության անցկացման միջոցառումների ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Առաջին Հանրապետության հոբելյանական տոնակատարության միջոցառումների ֆինանսավորումը:

4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
16 ապրիլի 1998 թ.
ՆՀ-7