ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2014 թվականի N 1373-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2014 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 1200-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով`
1) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիր
Ն-676-04.12.2014-ՖՎ,ԱՀ-011/0
2) Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիր (հատուկ գործառնություններ)
Ն-674-04.12.2014-ԱՀ,ՖՎ-011/0
3) «Մաքսային կարգավորման մասին»,
«Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին»,
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
(նախագիծ),
(2-րդ ընթերցում).
(3-րդ ընթերցում).
4) «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
(նախագիծ),
(2-րդ ընթերցում).
5) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»
(նախագիծ),
(2-րդ ընթերցում).
6) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
Կ-680-6802 -10.12.2014-ՏՀ
(նախագիծ),
(2-րդ ընթերցում).
7) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին»,
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
Կ-664-15.11.2014-ՏՀ
(2-րդ ընթերցում).
(3-րդ ընթերցում).
8) «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
(նախագիծ),
(2-րդ ընթերցում).
9) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
(նախագիծ),
(2-րդ ընթերցում).
10) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
Կ-681-10.12.2014-ՏՏ
(նախագիծ),
(2-րդ ընթերցում).
11) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Կ-679-6794 -10.12.2014-ՊԻ
(նախագիծ),
(2-րդ ընթերցում).
12) «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին»,
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»,
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
Կ-593,5931-12-09.09.2014-ՊԻ
(2-րդ ընթերցում),
(3-րդ ընթերցում).
13) «Սոցիալական աջակցության մասին»,
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»
Կ-405, 4052,3 -27.11.2013-ՍՀ
(2-րդ ընթերցում),
(3-րդ ընթերցում).
14) «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին»,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»,
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
Կ-514-5142-08.05.2014-ՄԻ
(2-րդ ընթերցում),
(3-րդ ընթերցում).
15) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»
Կ-329-3292-19.09.2013-ՊԱ
(2-րդ ընթերցում).
16) Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագիր
Ն-671-04.12.2014-ԱՀ,ՖՎ-011/0
17) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագիր
Ն-672-04.12.2014-ԱՀ,ՖՎ-011/0
18) Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 24-ին Երևանում և 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երևանի ջրամատակարարման բարելավում» ֆինանսական պայմանագիր
Ն-673-04.12.2014-ԱՀ,ՖՎ-011/0
19) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր
Ն-675-04.12.2014-ՖՎ,ԱՀ-011/0
20) Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 24-ին Երևանում և 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագիր
Ն-677-04.12.2014-ԱՀ,ՖՎ-011/0
21) «2014 թվականի դեկտեմբերի 5-ին և 2014 թվականի դեկտեմբերի 6-ին նամակների փոխանակմամբ կնքված` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող ոչ մարտական վարժանքներ, խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու «Վճռական աջակցություն» առաքելությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագիր
22) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Կ-444-12.02.2014-ՏՀ
(նախագիծ),
(2-րդ ընթերցում).
23) «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Կ-585-04.09.2014-ՊԻ
(նախագիծ),
(2-րդ ընթերցում).
24) «Տեսչական մարմինների մասին»,
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին»,
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Կ-639,6391-7-15.10.2014-ՏՀ
(2-րդ ընթերցում).
(3-րդ ընթերցում).
25) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիր
26) Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիր
27) Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացմանը» ֆինանսավորման համաձայնագիր
28) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
Կ-330, 3301 -20.09.2013-ՊԻ
(նախագիծ),
(2-րդ ընթերցում).
29) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Կ-430-20.01.2014-ԳԿ-010/1
(2-րդ ընթերցում).
30) «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»
Պ-316-27.08.2013,18.10.2013-ԳԿ-010/1
(2-րդ ընթերցում):
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 11 Երևան |