Գլխավոր տեղեկություն
Համար
N 255-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.26/16(1105).1 Հոդ.218.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2015 թվականի N 255-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածը և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.4-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման հավելվածի 3-րդ և 9-րդ կետերը «ապրանքի» բառից հետո լրացնել «տեսակին, ենթատեսակին (նկարագրին),» բառերով.

2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով.

«10. Դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների արտահանման դեպքում օրենքով սահմանված կարգով դրոշմավորման պարտավորություն կրող անձանց կողմից ներկայացվող ապրանքների մաքսային հայտարարագրում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքում՝ տարանցման մաքսային հայտարարագրում) նշվում են դրոշմապիտակների քանակը, սերիաները, հերթական համարները (այդ թվում` միջակայքերով) և դրանց ստացման հաշիվ-ապրանքագրի համարը:

11. Օրենքով սահմանված կարգով դրոշմավորման պարտավորություն կրող անձանց կողմից դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների արտահանման դեպքում, հարկային կամ մաքսային մարմնին դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի հետ ներկայացվում է նաև ապրանքների մաքսային հայտարարագրի (տարանցման մաքսային հայտարարագրի) պատճենը:

12. Դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ տվյալների հաշվառման ժամանակ դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները համարվում են արտահանված՝ միայն ապրանքների մաքսային հայտարարագրի (տարանցման մաքսային հայտարարագրի) պատճենի ներկայացման դեպքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 23
 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան