ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2014 թվականի N 1311-Ա
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 29-ի N 1311-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Նաղդալյան |
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Վ. Սարգսյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ) |
Հ. Մարգարյան |
- ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Է. Նալբանդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար |
Գ. Խաչատրյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
Գ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
Տ. Մարգարյան |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Վ. Գասպարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Սիմոնյան |
- Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Գերաշնորհ Տ. Հովնան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Վ. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ) |
Հ. Հովհաննիսյան |
- Վ. Հովհաննիսյանի որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|