Գլխավոր տեղեկություն
Համար
N 1525-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.01.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089) Հոդ.1253
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1525-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ ՄԱԿՆՇՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի «Պայմաններ և անցումային դրույթներ» բաժնի 14-րդ ենթաբաժնի 67-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ միություն) անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաև միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքների առաքման սահմանափակումների հսկողության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) տեղեկացման թերթիկի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1525-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ ՄԱԿՆՇՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ միություն) անդամ պետություններ Հայաստանի Հանրապետության տարածքից միության ռեզիդենտ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների կողմից առաքվող այն ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) փոխադրման հետ կապված հարաբերությունները, որոնք մակնշված են միության մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանում, ինչպես նաև միության անդամ պետությունների, մաքսային մարմինների կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյաններում գրանցված ապրանքային նշաններով:

2. Հայաստանի Հանրապետությունից միության անդամ պետություններ ցամաքային ճանապարհով՝ երկաթուղային կամ ավտոտրանսպորտային միջոցներով, ապրանքների տեղափոխման ժամանակ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնին (այսուհետ՝ մաքսային մարմին) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարագիր ներկայացնելիս պարտադիր հայտարարագրման ենթակա է այն ապրանքային նշանը, որով մակնշված է տեղափոխվող ապրանքը: Բառային տարր պարունակող համակցված ապրանքային նշանների դեպքում նշվում է նաև բառային տարրը:

3. Հայաստանի Հանրապետությունից միության անդամ պետություններ ցամաքային ճանապարհով՝ երկաթուղային կամ ավտոտրանսպորտային միջոցներով, ապրանքներ առաքելիս սույն կարգի 2-րդ կետով սահմանված «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարագիրը ներկայացնելու պահից մինչև մաքսային ձևակերպումների ավարտը մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձն ապրանք առաքողին ծանոթացնում է միության մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաև միության անդամ՝ ապրանք ստացող պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշանների գրանցումներին: Միաժամանակ մաքսային մարմիններն ապրանքներն առաքողին տեղեկացնում են միության մաքսային տարածք և (կամ) միության անդամ՝ ապրանք ստացող պետության տարածք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքի, միության մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաև միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքներն առանց ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնության ներմուծման արգելքի մասին:

4. Տեղեկացման թերթիկը լրացվում է երկու օրինակից, որոնցից առաջին օրինակն ստորագրությամբ հանձնվում է ապրանքն առաքողին, իսկ երկրորդ օրինակը կցվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված մաքսային հայտարարագրին:

5. Հայաստանի Հանրապետությունից միության անդամ պետություն առաքվող «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների խմբաքանակում միության մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում կամ միության անդամ՝ ապրանք ստացող պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշանով մակնշված ապրանքների առկայության կամ այդպիսիք հայտնաբերվելու դեպքում, ապրանքների հետագա մաքսային ձևակերպումները դադարեցվում են, ապրանքի առաքումը կասեցվում է, իսկ մաքսային հայտարարագիրն անվավեր է ճանաչվում, եթե առկա չէ այդ ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությունը: Մաքսային ձևակերպման դադարեցման, ապրանքի առաքման կասեցման և մաքսային հայտարարագիրն անվավեր ճանաչվելու վերաբերյալ որոշումն ընդունվում է մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:

6. Օդային տրանսպորտով, Հայաստանի Հանրապետությունից միության անդամ պետություն ապրանքներ առաքելիս, օդային փոխադրում կազմակերպող (իրականացնող) սուբյեկտը մինչև առաքվող բեռի բեռնափոխադրման փաստաթղթի կազմումը և վերջնական ձևակերպումն ապրանք առաքողին ծանոթացնում է միության մտավոր սեփականության օբյեկտների միասնական և միության մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաև միության անդամ՝ ապրանք ստացող պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշանների գրանցումներին: Միաժամանակ մաքսային մարմիններն ապրանքներն առաքողին տեղեկացնում են միության մաքսային տարածք, և (կամ) միության անդամ՝ ապրանք ստացող պետության տարածք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքի, միության մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաև միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքներն առանց ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնության ներմուծման արգելքի մասին:

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքում տեղեկացման թերթիկը լրացվում է երկու օրինակից, որոնցից առաջին օրինակն ստորագրությամբ հանձնվում է ապրանքն առաքողին, իսկ երկրորդ օրինակը՝ բեռի բեռնափոխադրման փաստաթղթի երկրորդ օրինակի հետ ապրանքը բեռնափոխադրող օդային տրանսպորտ բեռնելուց առնվազն երկու ժամ առաջ բեռնափոխադրման կազմակերպության պատասխանատուն հանձնում է օդանավակայանի մաքսային մարմնի հերթափոխի պատասխանատու պաշտոնատար անձին: Օդանավակայանի մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից, անհրաժեշտության դեպքում, կարող է ընդունվել որոշում ընտրողականության սկզբունքով իրականացնել առաքվող բեռի զննում՝ ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների խախտմամբ ապրանքի առաքումը կասեցնելու նպատակով:

8. Ապրանքների ավիատրանսպորտային փաստաթղթերի ձևակերպման ընթացքում կամ դրանց ընտրողականության սկզբունքով կատարված զննությամբ Հայաստանի Հանրապետությունից միության անդամ պետություններ առաքվող ապրանքների խմբաքանակում միության մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում կամ միության անդամ՝ ապրանք ստացող պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշանով մակնշված ապրանքների առկայության կամ այդպիսիք հայտնաբերվելու դեպքում ապրանքների առաքման ձևակերպումները դադարեցվում են, ապրանքի առաքումը կասեցվում է, իսկ արդեն ձևակերպված ավիատրանսպորտային բեռնագիրը բեռնափոխադրողի կողմից անվավեր է ճանաչվում, եթե առկա չէ այդ ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությունը: Մաքսային ձևակերպման դադարեցման, ապրանքի առաքման կասեցման և մաքսային հայտարարագիրն անվավեր ճանաչվելու վերաբերյալ որոշումն ընդունվում է մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:

9. Սույն կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանքների առաքման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1525-Ն որոշման

 

Ձև

Տ Ե Ղ Ե Կ Ա Ց Մ Ա Ն   Թ Ե Ր Թ Ի Կ

 

Միության անդամ երկրի (Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն) տարածք Միության մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաև Միության անդամ ----------------- (նշել երկիրը) պետության մաքսային մարմնի կողմից վարվող մաքսային գրանցամատյաններում գրանցված ապրանքային նշանով մակնշված ապրանքներ թույլատրվում է առաքել միայն ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությամբ:

 

Տեղեկացված եմ

 

Միության անդամ երկրի (Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն) տարածք Միության մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաև Մաքսային Միության անդամ ------------- (նշել երկիրը) պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքներ առաքելու վերը նշված սահմանափակման մասին:

 

ապրանքն առաքող   ---------------------------------------------------------------  

           (կազմակերպության անվանումը, պաշտ. անձի անունը, ազգանունը)

 

 ---------------------------

----- ------------------201  թ.

 (ստորագրությունը)

 
   
մաքսային մարմնի աշխատող   --------------------------------------------------  

ցամաքային փոխադրման ժամանակ պաշտոնատար անձի անունը, ազգանունը

 

 ---------------------------

----- ------------------201  թ.

 (ստորագրությունը)

 
   
ապրանք փոխադրող   -------------------------------------------------------------  

   օդային փոխադրման ժամանակ /փոխադրող կազմ. անվանում, պաշտ. անձի անունը, ազգանունը

 

-----------------------------

----- ------------------201  թ.

 (ստորագրությունը)

 
   

 

Տեղեկացրեց

 

(լրացվում է օդային փոխադրման ժամանակ)

 

 փոխադրող ----------------------------------------------------

 ---------- ---------- 201  թ. ժամը

  (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 
   

 մաքսային մարմին --------------------------------------------

 ------------ --------- 201  թ. ժամը

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան