Գլխավոր տեղեկություն
Համար
N 209-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2015 թվականի N 209-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 134-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրաեպետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված՝ Ենթակառուցածքների կայունության աջակցության ծրագրի փոխըմբռնման հուշագրով նախատեսված գործողությունների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 134-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 4-րդ ենթակետի «կատարման վերջնաժամկետը» սյունակում «31.12.2014 թ.» թվերը փոխարինել «31.05.2015 թ.» թվերով.

2) 3-րդ կետի 1-ին ենթակետի «կատարման վերջնաժամկետը» սյունակում «30.11.2014 թ.» թվերը փոխարինել «30.05.2015 թ.» թվերով.

3) 5-րդ կետի 1-ին ենթակետի «կատարման վերջնաժամկետը» սյունակում «31.12.2015 թ.» թվերը փոխարինել «31.08.2015 թ.» թվերով.

4) 5-րդ կետի 4-րդ ենթակետի «կատարման վերջնաժամկետը» սյունակում «31.10.2014 թ.» թվերը փոխարինել «31.08.2015 թ.» թվերով.

5) 5-րդ կետի 7-րդ ենթակետի «կատարման վերջնաժամկետը» սյունակում «31.11.2014 թ.» թվերը փոխարինել «31.05.2015 թ.» թվերով.

6) 2-րդ կետի 4-րդ ենթակետի «Պատասխանատու գերատեսչությունը» սյունակում «ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերով.

7) 2-րդ կետի 5-րդ ենթակետի «Պատասխանատու գերատեսչությունը» սյունակում «ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե, ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերով.

8) 3-րդ կետի 1-ին ենթակետի «Ծրագրային գործողությունները» սյունակում «ընդունել ճանապարհների պահպանման 2015 թ.-ի բյուջետային թիրախների ֆինանսական ռազմավարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության կողմից ճանապարհների պահպանման 2015 թ.-ի բյուջետային թիրախների ֆինանսական ռազմավարության հաստատում» բառերով.

9) 3-րդ կետի 1-ին ենթակետի «Պատասխանատու գերատեսչությունը» սյունակում «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով.

10) որոշման հավելվածում «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 18

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան