ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1509-Ա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի N 8 հավելվածի` «Երրորդ կողմերի նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին», 244, 245, 246, 247 և 252-րդ կետերի դրույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետաքննություն անցկացնող մարմնին (Եվրասիական տնտեսական հանձնաժողով) տեղեկատվություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր մարմիններ են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|