Գլխավոր տեղեկություն
Համար
N 1469-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.12.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2014 թվականի N 1469-Ա

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 806–րդ, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին`

ա. «Ի էՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել երկու տարի գործողության ժամկետով գործակալության պայմանագիր՝ քաղ. Երևան, Կենտրոն, Պարոնյան 42/1 հասցեում առկա անավարտ շինարարության (նախագծային փաստաթղթերը և շինարարության թույլտվությունն առկա չեն) նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննության և շինարարության իրականացման (բնակելի նշանակության շենք կառուցելու) հետ կապված՝ գործակալի (կառուցապատողի) բոլոր գործառույթները «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության անունից և հաշվին իրականացնելու մասին` գործակալական վարձատրության չափը նախատեսելով օբյեկտի նախահաշվային արժեքի երեք տոկոսից ոչ ավելի.

բ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ իրեն սպասարկող տեղական գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ:

2. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքերն են հանդիսանալու «Ի ԵՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության անունից ուղղակի կամ վերջինիս օգտին գործող երրորդ անձանց կողմից կատարվող հատկացումները, իսկ ելքերը կատարվելու են քաղ. Երևան, Կենտրոն, Պարոնյան 42/1 հասցեում առկա անավարտ շինարարության նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման, դրանց փորձաքննության, գեոդեզիական չափումների, շինարարության որակի տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության, կապիտալ շինարարական աշխատանքների, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միացման, շինարարության թույլտվության ստացման հետ կապված վճարումների, ինչպես նաև կառուցվող շենքի գրանցման, շենքի կառուցման ավարտից հետո դրա նկատմամբ իրավունքի պետական գրանցման, ստորաբաժանված միավորների հասցեավորման ու գրանցման, տեղական և պետական տուրքերի ու վճարների վճարման ուղղություններով` համաձայն տարեկան ծախսերի նախահաշվի:

3. Առաջարկել «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությանը, համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի, քաղ. Երևան, Կենտրոն, Պարոնյան 42/1 հասցեում կառուցվող շենքի գրանցումից հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 566-րդ հոդվածի պահանջների համաձայն, Կոնդ թաղամասի իրացված տարածքների նախկին սեփականատերերի և օգտագործողների հետ կնքել դադարեցված գույքային իրավունքների դիմաց ապագայում բնակարաններ տրամադրելու եղանակով հատուցման մասին պայմանագրերը, ըստ կառուցվող շենքի ճարտարապետաշինարարական նախագծով նույնականացվող ստորաբաժանված միավորների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 24

Երևան