Գլխավոր տեղեկություն
Համար
N 1273-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.12.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2014 թվականի N 1273-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

«Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերության հետ հետագա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից «Մայքրոսոֆթ ԱրԷյ» լիցենզիոն ծրագրային փաթեթների ձեռքբերման գործընթացի ապահովման ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

դեկտեմբերի 22-ի N 1273-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Դ.Հարությունյան

- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (խմբի ղեկավար)

   

Է. Տարասյան

- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Տ. Պետրոսյան

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ

   

Ա. Գևորգյան

- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության ավտոմատացված կառավարման համակարգերի բաժնի պետ, գնդապետ

   

Վ. Մարտիրոսյան

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակից

   

Տ. Կարապետյան

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչության բանկային տեխնոլոգիաների մշակման բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Ն. Մանուկյան

- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի գործերի կառավարչության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համակարգող

   

Վ. Սահակյան

- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

   

Բ. Ենգիբարյան

- Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ե. Հյուսյան

- «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

   

Ժ. Մամիկոնյան

- «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերության տեխնիկական գծով պատասխանատու (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան