Գլխավոր տեղեկություն
Համար
N 1338-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.12.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2014 թվականի N 1338-Ա

 

«ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2018 թվականի հունվարի 13-ը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի N 1338-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ հայաստանի հանրապետություն ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN ը/կ

Ապրանքի անվանումը, մակնիշը (մոդելը)

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Քանակը

Արտադրման տարեթիվը

Մաքսային հայտարարագրի համարը

Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը

Մաքսային արժեքը (դրամ)

Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը

1.

Տվյալների մշակման բլոկ ADINSTRUMENTS POWERLAB 8/30

84715000

1 հատ

-

С 243

13.01.2014 թ.

3732031

13.01.2015 թ.

2.

Նորածնի շնչառական դիագնոստիկ սարք` իր լրակազմով (catheter amplifier-ով)

90181910

1
լրակազմ

 2013 թ.

С 243

13.01.2014 թ.

5879018

13.01.2015 թ.

3.

Կատետրներ

90183900

3 հատ

-

С 243

13.01.2014 թ.

411347

13.01.2015 թ.

4.

Նորածնի շնչառական դիագնոստիկ սարքի սպիրոմետր

90261089

1 հատ

-

С 243

13.01.2014 թ.

141457

13.01.2015 թ.

5.

Սպիրոմետրի աքսեսուարներ

90269000

1
լրակազմ

-

С 243

13.01.2014 թ.

110710

13.01.2015 թ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան