Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-126
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.1998-10.11.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.01/24(57)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
19.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.11.1998

030.0126.19.09.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Մինչև բարձրագույն իրավաբանական որակավորող հանձնաժողովի մասին օրենքի ընդունումը, դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները կազմելու աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու և դատական նոր համակարգը բարձրորակ իրավաբանական կադրերով համալրելու նպատակով` որոշում եմ.

1. Ստեղծել իրավաբանական որակավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

2. Հաստատել Հանձնաժողովի կազմը (կցվում է):

3. Հանձնաժողովին` իրավաբանական գիտելիքների կիրառման ունակության ստուգման աշխատանքներն ավարտել և հավակնորդներին վկայագրերը հանձնել մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հանձնաժողովին ցուցաբերել անհրաժեշտ կազմակերպական և տեղեկատվական աջակցություն:

5. Հանձնաժողովի համանախագահներին` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում գումարել Հանձնաժողովի առաջին նիստը, մշակել Հանձնաժողովի կանոնադրությունը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան

 

Երևան
19 սեպտեմբերի 1998 թ.
ՆՀ-126

 

 Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Նախագահի
1998 թվականի սեպտեմբերի 19-ի

ՆՀ-126 հրամանագրով

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Կ Ա Զ Մ

 

Դավիթ Հարությունյան -  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (հանձնաժողովի համանախագահ)
Հենրիկ Դանիելյան - Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ (հանձնաժողովի համանախագահ)
Վրեժ Գասպարյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ
Աիդա Իսկոյան - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ
Ֆրունզե Խառատյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Արմեն Հարությունյան - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ
Արման Մկրտումյան - Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի նախագահ
Միշա Փիլիպոսյան - Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի նախագահ