Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 49-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2015-01.02.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.12.26/33(512) Հոդ.350
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.12.2014
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60314555

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

2 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 49-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի ««Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 21-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի դեկտեմբերի 2-ի
թիվ 49-Ն որոշման

ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ

(ամսական)

Ներմուծեք նկարագրությունը_19430

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ

__________________ 20  թ.

(ամիս)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04 ապրիլի 2000թ., ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է ____________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը __________________________________________________ I__I__I__I__I

                                                                 (գործունեության իրականացման վայրը)                     (փոստային դասիչ)

Մարզը _______________________________________________________________ I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը /Վարչական շրջանը _______________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

 

______________________________________________________________ I___I___I___I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Պետական ռեգիստրի գրանցման համարը       I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը            I___I___I___I___I___I___I___I___I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                        I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) __________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Տողի
N

Ցուցանիշներ

Չափի
միավոր

Հաշվետու ամիս

Աճողական, տարվա սկզբից

1

2

3

1

Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը

հա

   

2

Արտադրվել է՝

 հացահատիկ և հատիկաընդեղեն

ցենտներ

   

3

 կարտոֆիլ

-‘’-

   

4

 բանջարանոցային մշակաբույսեր

-‘’-

   

5

 բոստանային մշակաբույսեր

-‘’-

   

6

 պտուղ և հատապտուղ

-‘’-

   

7

 խաղող

-‘’-

   

8

 սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում)

-‘’-

   

9

 ծաղիկ

հատ

   

10

 կերի արմատապտուղներ

ցենտներ

   

11

 այլ մշակաբույսեր (նշել)

-‘’-

   

12

 

-‘’-

   

13

 

-‘’-

   

14

Կուտակվել է՝

 բազմամյա խոտ (ցանովի և բնական)

-‘’-

   

15

 միամյա խոտ

-‘’-

   

16

 ծղոտ

-‘’-

   

17

Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ

-‘’-

   

18

Ցանվել է աշնանացան, ընդամենը

հա

   

19

որից՝ 

հացահատիկային մշակաբույսեր

հա

   

20

 կերային մշակաբույսեր

հա

   

21

 այլ մշակաբույսեր (նշել)

հա

   

22

 

հա

   

Ղեկավար

___________________________

(Ազգանուն, անուն)

___________________

(Ստորագրություն)

 

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

___________________________

(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

«__»__________20  թ.  

 

Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի դեկտեմբերի 2-ի
թիվ 49-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվության ցուցանիշները (գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերք և ցանված աշնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ) ներառում են միայն քաղաքացիների (ֆիզիկական անձանց) տնտեսություններին վերաբերող տվյալներ, որոնք լրացվում են հաշվետու ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, իսկ գյուղատնտեսական մշակաբույսերի աշնանը կատարված ցանքերի (աշնանացան) վերաբերյալ տվյալները՝ աշնանացանի սկզբից: Հաշվետվությունը ներկայացնում են գյուղապետարաններն ու քաղաքապետարանները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` սույն հաշվետվական ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, լրացվում են հատիկ ստանալու համար փաստացի հնձված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ), գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունների վերաբերյալ տվյալներ:

6. Հաշվետվության «Արտադրվել է» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, լրացվում են տվյալ մշակաբույսի հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ (համախառն բերքը): Համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հիմնական ցանքային տարածությունից, կրկնակի ցանքերից, ենթացանքից, այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից, ինչպես նաև ջերմատներից և ջերմոցներից հավաքված բերքը:

Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:

Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:

Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական մթերքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):

Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:

7. Հաշվետվության «Կուտակվել է» բաժնում նշված յուրաքանչյուր կերային մշակաբույսին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, լրացվում են տվյալ կերային մշակաբույսի համախառն բերքի վերաբերյալ տվյալներ: Բազմամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է ցանովի և բնական խոտհարքներից հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված չոր բազմամյա խոտի քանակը: Միամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված ցանովի միամյա խոտի քանակը: Կանաչ վիճակում անասուններին կերակրած խոտն այս ցուցանիշներում ներառվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը): Այս ցուցանիշները չեն ներառում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը: Ծղոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի, ինչպես նաև սերմի համար կալսված բազմամյա խոտաբույսերից ստացված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս ցուցանիշում չի ներառվում:

8. Հաշվետվության «Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ» տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, լրացվում են միայն վայրաճ բոլոր տեսակի պտղի և հատապտղի հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ:

9. Հաշվետվության «Ցանվել է աշնանացան, ընդամենը» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսերի խմբին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ աշնանացանի սկզբից, լրացվում են հաշվետու ժամկետներում, հաջորդ տարվա բերքի տակ ընթացիկ տարվա աշնանը ցանված հացահատիկային մշակաբույսերի, կերային մշակաբույսերի և այլ մշակաբույսերի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.11.2018, թիվ 74-Ն 01.02.2019, թիվ 49-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան