Գլխավոր տեղեկություն
Համար
N 1235-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2014 թվականի N 1235-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 14-17-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել Իրանի Իսալամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանին:

3. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Երվանդ Զախարյանինը, Արա Սիմոնյանինը, Գրիշա Բաղյանինը, Արմեն Ղուլարյանինը, Արթուր Պողոսյանինը, Հայկարամ Մխիթարյանինը, Սերգեյ Խաչատրյանինը, Լևոն Քոսյանինը, Քրիստինե Բեգլարյանինը, Անդրանիկ Պետրոսյանինը, Ալեքսանդր Սարուխանյանինը, Տիգրան Սահակյանինը, Տիգրան Մելքոնյանինը, Եղիշ Դավթյանինը, Դանիել Ստեփանյանինը, Հայկ Գրիգորյանինը, Գագիկ Մանուչարյանինը, Արմեն Անդրեասյանինը, Գագիկ Քոչարյանինը, Արգամ Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը և Արսեն Ավագյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4. Ընդունել ի գիտություն, որ Դանիել Ազատյանի, Վախթանգ Մուրադյանի և Անդրանիկ Ալեքսանյանի` Թեհրան գործուղման ծախսերը կատարվելու են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը։

6. Պատվիրակության ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

դեկտեմբերի 11-ի N 1235-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-17-Ը ԹԵՀՐԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ե. Զախարյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (պատվիրակության ղեկավար, հանձնաժողովի նախագահ)

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Գ. Բաղիյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ա. Սիմոնյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ա. Ղուլարյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Հ. Մխիթարյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Ստեփանյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ

Ա. Ավագյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության պետ

Տ. Մելքոնյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Լ. Քոսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության պետ

Ա. Անդրեասյան

- ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ

Ա. Պետրոսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Տ. Սահակյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

Ե. Դավթյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ

Գ. Քոչարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ

Դ. Ազատյան

- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Ալեքսանյան

- ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, Երևանի ԱԱՊ-ի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Մանուչարյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ

Դ. Ատեփանյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

Հ. Գրիգորյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ

Վ. Մուրադյան

- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ (համաձայնությամբ)

Ք. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ

Ա. Սարուխանյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնական (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան