Գլխավոր տեղեկություն
Համար
N 1383-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2014 թվականի N 1383-Ա

 

«ԲԵԿՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ԲԵԿՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել արդյունաբերական նշանակություն ունեցող հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները՝

 

1) ամոնիտ N 6 ԺՎ փամփուշտ Փ 32 մմ 200 000 կգ
2) էմուլսիոն բաղադրանյութ ԱՍ-25Պ 500 000 կգ
3) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ Իսկրա-Ս

250 000 հատ 

4) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ Իսկրա-Պ 250 000 հատ
5) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ Իսկրա-Շ 300 000 հատ
6) էլեկտրոդետոնատոր ԷԴ-8Ժ 100 000 հատ
7) դետոնացիոն քուղ ԴՇԷ - 12 200 000 գ.մ

 

 2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «ԲԵԿՈՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին փոխանցելու դեպքում «ԲԵԿՈՐ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում ապահովել «ԲԵԿՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանն արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան