ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի նշանավորումն Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ, ականավոր զորահրամանատար Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 100-ամյակի, որոշում եմ.
1. Ստեղծել հոբելյանական տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողով (կազմը կցվում է):
2. Հոբելյանական տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում հաստատել Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի տոնակատարության միջոցառումների ծրագիրը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել միջոցառումների անցկացման ֆինանսավորումը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան |
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ Ա Զ Մ Ը
Վազգեն Սարգսյան Վանո Սիրադեղյան Արմեն Սմբատյան Ֆադեյ Սարգսյան Գուրգեն Դալիբալթայան Վյաչեսլավ Հարությունյան Լևոն Ստեփանյան Գեղամ Գրիգորյան Պերճ Բոշնաղյան Հրանտ Հովհաննիսյան |
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (նախագահ) - Երևանի քաղաքապետ - Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ - Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի 10-րդ վարչության պետի պաշտոնակատար - «Մարշալ Բաղրամյան» հիմնադրամի փոխնախագահ - Հայաստանի Հանրապետության պատերազմի և աշխատանքի վետերանների հանրապետական խորհրդի նախագահ - Հայաստանի Հանրապետության պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ - Հայաստանի Հանրապետության պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի փոխնախագահ (քարտուղար) |