Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-8
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (18.04.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.20/8(41)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 15-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 և 26 հոդվածներով, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհել`

Վարդան Օսկանյանին -  ծնված 1955 թ. Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:

2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
18 ապրիլի 1998 թ.
ՆՀ-8