Գլխավոր տեղեկություն
Համար
N 152-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2015 թվականի N 152-Ա

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ`

1) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված` «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված` «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 2 հավելվածի.

3) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 3 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրերի՝ սահմանված կարգով կնքման գործընթացը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 26

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 12-ի N 152-Ա որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» N ԱՊՁԲ -08/132 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

քաղ. Երևան երկու հազար տասնհինգ թվականի ____________ _____

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված` «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում` 10808 համարով), 2010 թվականի հունվարի 14-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում` 96 համարով), 2010 թվականի մայիսի 12-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում` 3561 համարով), 2011 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում՝ 10455 համարով), 2012 թվականի մայիսի 17-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղնամատյանում՝ 4534 համարով), կողմերը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ), որը գործում է կանոնադրության հիման վրա, ի դեմս ______________________________________________________- ի (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս _______________________________________________-ի (այսուհետ` վաճառող), ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

Պայմանագրի 4.1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. շինարարության արժեք. պայմանագրի շրջանակներում կառուցված գույքի մակերեսը կազմում է 185.671 քառ. մետր, որը գոյանում է հետևյալ մակերեսների հանրագումարից՝

- շենքերի կառուցապատման մակերես (որմնախարսխի մակարդակում շենքի արտաքին եզրագծով հորիզոնական հատույթի մակերես՝ ներառելով դուրս եկող մասերը)՝ բազմապատկած շենքերի հարկայնությամբ,

- հասարակական տարածքների (նկուղ և (կամ) կիսանկուղ) մակերես:

Ընդ որում, հասարակական տարածքների (նկուղ և (կամ) կիսանկուղ) արժեքի հաշվարկն իրականացվում է կողմերի միջև համաձայնեցված գործակիցների համաձայն:

Գույքի մակերեսի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 182.118 դրամ, որի արդյունքում շինարարության արժեքը կազմում է 31.470.072.353 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը և որպես կանխավճար ստացած մուրհակների օտարումից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը հաշվարկված զեղչերը: Գույքի հանձնման ժամանակ մեկ քառ. մետրի արժեքում պետք է ներառվի նաև 2009 թվականի նոյեմբերի 20-ից հետո մինչև մուրհակների մարման օրը մուրհակների օտարումից հաշվարկված զեղչերը:

Նշված գույքի մակերեսը և պայմանագրի արժեքը ներկայացված են նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա են ճշտման՝ պայմանագրի շրջանակներում կառուցված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտման արդյունքներով՝ հիմք ընդունելով գույքի մեկ քառ. մետրի գինը՝ 182.118 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ հասարակական տարածքների (նկուղ և (կամ) կիսանկուղ) արժեքի հաշվարկն իրականացվում է կողմերի միջև համաձայնեցված գործակիցների համաձայն:»:

2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

3. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

Վաճառող

Գնորդ

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19

քաղ. Երևան, Կառավարական տուն, 3

ՀՎՀՀ`

ՀՎՀՀ`

Երկու հազար տասնհինգ թվականի _____________ ____-ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` ՀՀ ________________ նոտարական տարածքի նոտար ____________________- իս կողմից: Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորություններն ստուգված են:

 

 Գրանցված է սեղանամատյանում՝ ____________ ով: 
 Գանձված է պետական տուրք և ծառայության
 վճար՝ համաձայն «Պետական տուրքի մասին» և
 «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների։

 

 Նոտար    ____________________

  __________________________________

 

 (ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 12-ի N 152-Ա որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» N ԱՊՁԲ-08/133 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

քաղ. Երևան երկու հազար տասնհինգ թվականի _____________ _____

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտաական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում` 10807 համարով), 2010 թվականի մայիսի 12-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում` 3560 համարով), 2011 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում` 10456 համարով), 2012 թվականի մայիսի 17-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղնամատյանում՝ 4533 համարով), կողմերը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ), որը գործում է կանոնադրության հիման վրա, ի դեմս _______________________________ ___________________-ի (այսուհետ` գնորդ), և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս ______________________________________-ի (այսուհետ` վաճառող), ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

Պայմանագրի 4.1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. շինարարության արժեք. պայմանագրի շրջանակներում կառուցված գույքի մակերեսը կազմում է 19.000 քառ. մետր, որը գոյանում է հետևյալ մակերեսների հանրագումարից՝

- շենքերի կառուցապատման մակերես (որմնախարսխի մակարդակում շենքի արտաքին եզրագծով հորիզոնական հատույթի մակերես՝ ներառելով դուրս եկող մասերը)՝ բազմապատկած շենքերի հարկայնությամբ,

- հասարակական տարածքների (նկուղ և (կամ) կիսանկուղ) մակերես:

Ընդ որում, հասարակական տարածքների (նկուղ և (կամ) կիսանկուղ) արժեքի հաշվարկն իրականացվում է կողմերի միջև համաձայնեցված գործակիցների համաձայն:

Գույքի մակերեսի մեկ քառ. մետրի արժեքը կազմում է 182.118 դրամ, որի արդյունքում շինարարության արժեքը կազմում է 3.460.242.000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը և որպես կանխավճար ստացած մուրհակների օտարումից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը հաշվարկված զեղչերը: Գույքի հանձնման ժամանակ մեկ քառ. մետրի արժեքում պետք է ներառվի նաև 2009 թվականի նոյեմբերի 20-ից հետո մինչև մուրհակների մարման օրը մուրհակների օտարումից հաշվարկված զեղչերը:

Նշված գույքի մակերեսը և պայմանագրի արժեքը ներկայացված են նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա են ճշտման՝ պայմանագրի շրջանակներում կառուցված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտման արդյունքներով՝ հիմք ընդունելով գույքի մեկ քառ. մետրի գինը՝ 182.118 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ հասարակական տարածքների (նկուղ և (կամ) կիսանկուղ) արժեքի հաշվարկն իրականացվում է կողմերի միջև համաձայնեցված գործակիցների համաձայն:»:

2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

3. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

Վաճառող

Գնորդ

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19

քաղ. Երևան, Կառավարական տուն, 3

ՀՎՀՀ`

ՀՎՀՀ`

Երկու հազար տասնհինգ թվականի _____________ ____-ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` ՀՀ ________________ նոտարական տարածքի նոտար ____________________- իս կողմից: Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորություններն ստուգված են:

 

 Գրանցված է սեղանամատյանում՝ ____________ ով: 
 Գանձված է պետական տուրք և ծառայության
 վճար՝ համաձայն «Պետական տուրքի մասին» և
 «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների։

 

 Նոտար    ____________________

  __________________________________

 

 (ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 12-ի N 152-Ա որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» N ՄԲԱՊՁԲ-08/41 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 քաղ. Երևան երկու հազար տասնհինգ թվականի _______________ ____

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված` «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում` 4663 համարով), 2010 թվականի հունվարի 14-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում` 95 համարով), 2010 թվականի մայիսի 12-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում` 3558 համարով), 2011 թվականի հունվարի 31-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում` 637 համարով), 2011 թվականի հունիսի 16-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում` 5143 համարով), 2012 թվականի մայիսի 17-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում՝ 4532 համարով), կողմերը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ), որը գործում է կանոնադրության հիման վրա, ի դեմս _____________________________________________ _____ -ի (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս ___________________________________________-ի (այսուհետ` վաճառող), ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

Պայմանագրի 4.1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. շինարարության արժեք. պայմանագրի շրջանակներում կառուցված գույքի մակերեսը կազմում է 198.358 քառ. մետր, որը գոյանում է հետևյալ մակերեսների հանրագումարից՝

- շենքերի կառուցապատման մակերես (որմնախարսխի մակարդակում շենքի արտաքին եզրագծով հորիզոնական հատույթի մակերես՝ ներառելով դուրս եկող մասերը)՝ բազմապատկած շենքերի հարկայնությամբ,

- հասարակական տարածքների (նկուղ և (կամ) կիսանկուղ) մակերես:

Ընդ որում, հասարակական տարածքների (նկուղ և (կամ) կիսանկուղ) արժեքի հաշվարկն իրականացվում է կողմերի միջև համաձայնեցված գործակիցների համաձայն:

Գույքի մակերեսի մեկ քառ. մետրի արժեքը կազմում է 167400 դրամ, Սպիտակ քաղաքում կառուցման ենթակա բնակելի տների համար` 178040 դրամ, իսկ Ախուրյան գյուղում, Սպիտակ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում բազմաբնակարան շենքերի համար` 182100 դրամ, որի արդյունքում շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 33.772.226.360 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերն ու շահույթը:

Նշված գույքի մակերեսը, բնակարանների և (կամ) բնակելի տների թիվն ու պայմանագրի արժեքը ներկայացված են նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա են ճշտման՝ պայմանագրի շրջանակներում կառուցված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտման արդյունքներով՝ հիմք ընդունելով գույքի մեկ քառ. մետրի արժեքը` 167400 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Սպիտակ քաղաքում կառուցման ենթակա բնակելի տների համար` 178040 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ Ախուրյան գյուղում, Սպիտակ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում բազմաբնակարան շենքերի համար` 182100 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).»:

2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

3. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

Վաճառող

Գնորդ

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19

քաղ. Երևան, Կառավարական տուն, 3

ՀՎՀՀ`

ՀՎՀՀ`

Երկու հազար տասնհինգ թվականի _____________ ____-ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` ՀՀ ________________ նոտարական տարածքի նոտար ____________________- իս կողմից: Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորություններն ստուգված են:

 

 Գրանցված է սեղանամատյանում՝ ____________ ով: 
 Գանձված է պետական տուրք և ծառայության
 վճար՝ համաձայն «Պետական տուրքի մասին» և
 «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների։

 

 Նոտար    ____________________

  __________________________________

 

 (ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան