ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2015 թվականի N 3-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 896-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Թանգարանագիտության հանրապետական գիտամեթոդական կենտրոն» պետական հիմնարկը լուծարելու մասին» N 896-Ն որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է», «ը», «թ» և «ժ» ենթակետերով.
«զ) պատմամշակութային ժառանգության բնագավառի կադրերի վերապատրաստում.
է) պատմամշակութային շարժական և անշարժ հուշարձանների նյութաբանական, մարդաբանական և հնէաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում ու հնագիտական գտածոների վերականգնում.
ը) պատմամշակութային, մշակութաբանական և հնագիտական փորձաքննությունների իրականացում.
թ) «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության խնդիրներին և նպատակներին համապատասխան՝ ծառայությունների մատուցում, պատմամշակութային հուշարձանների մանրակերտերի և հուշանվերների պատրաստում ու իրացում.
ժ) մշակութային զբոսաշրջության զարգացման ծրագրերի մշակում»:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և դրա պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 16 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|