Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-131-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.12/68(1081) Հոդ.1143
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

 

 

Հարցի անվանումը

 

Կոդը և հեղինակները

 

1.

 

ա) «Արխիվային գործի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Կ-614 -30.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

բ) «Էլեկտրոնային փաստաթղթի
և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Կ-6141  -30.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

գ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Կ-6142  -30.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

 

ա) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Կ-617-02.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

բ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների,
ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Կ-6171  -02.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

 

ա) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ
կատարելու մասին

 

Կ-618 -02.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

բ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

Կ-6181  -02.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

 

Կ-619 -02.10.2014-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

 

ա) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

 

Կ-630 -08.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

բ) «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

 

Կ-6301  -08.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

գ) «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

 

Կ-6302  -08.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

դ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

 

Կ-6303  -08.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

6.

 

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Պ-637 -15.10.2014-ՏՏ-010/0

Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լևոն Դոխոլյան

 

7.

 

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

 

Պ-385 -18.11.2013-ԳԿ-010/0
Հեղինակ` Թևան Պողոսյան

 

8.

 

ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Պ-646 -21.10.2014, 27.11.2014 -ՖՎ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան,
Գագիկ Մինասյան, Արծվիկ Մինասյան,
Սամվել Նիկոյան, Հրանտ Բագրատյան,
Խոսրով Հարությունյան, Սուքիաս Ավետիսյան,
Մհեր Շահգելդյան

 
   

բ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային
համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

 

Պ-6461  -21.10.2014, 27.11.2014 -ՖՎ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան,
Գագիկ Մինասյան, Արծվիկ Մինասյան,
Սամվել Նիկոյան, Հրանտ Բագրատյան,
Խոսրով Հարությունյան, Սուքիաս Ավետիսյան,
Մհեր Շահգելդյան

 
   

գ) «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

 

Պ-6462  -21.10.2014, 27.11.2014 -ՖՎ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան,
Գագիկ Մինասյան, Արծվիկ Մինասյան,
Սամվել Նիկոյան, Հրանտ Բագրատյան,
Խոսրով Հարությունյան, Սուքիաս Ավետիսյան,
Մհեր Շահգելդյան

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

 Հարցի անվանումը

 Կոդը և հեղինակները

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

   

Հարցի անվանումը

 

Կոդը և հեղինակները

 

1.

 

«Օրինաց երկիր» խմբակցության հարցապնդում

   
 

2.

 

Միջազգային պայմանագրերի վավերացում.

   
 

1.

 

1967 թվականի հունվարի 27-ին Լոնդոնում, Մոսկվայում և
Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիր

 

Ն-659 -14.11.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

 

1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում և
Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիր

 

Ն-660 -14.11.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

3.

 

1972 թվականի մարտի 29-ին Լոնդոնում, Մոսկվայում և Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիա

 

Ն-661 -14.11.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

4.

 

1975 թվականի հունվարի 14-ին Նյու Յորքում ստորագրված «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիա

 

Ն-662 -14.11.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

5.

 

1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիր

 

Ն-663 -14.11.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

6.

 

2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիր

 

Ն-667 -18.11.2014-ՏՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան

 

 1 դեկտեմբերի 2014 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-131-Ն