Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (20.11.2014-22.01.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2011 թվականի N 9-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 517-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

 1) Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

 2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ:

 3) (ենթակետն ուժը կորցրել է 19.11.14 N 1155-Ա)

(2-րդ  կետը փոփ. 04.09.14 N 840-Ա, 19.11.14 N 1155-Ա)

2.1. Հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող Արմեն Ղևոնդյանի վրա:

(2.1-ին  կետը լրաց. 19.11.14 N 1155-Ա)

 3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

 4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 517-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 12
Երևան

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 հունվարի 12-ի N 9-Ա

 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

 

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան