Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-758
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (23.06.1997-18.12.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.27/15
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
23.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի վրա` այդ պարտականություններից ազատելով Վանո Սիրադեղյանին:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետը` Վանո Սիրադեղյանին պետական միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար հաստատելու մասով:

3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
23 հունիսի 1997 թ.
ՆՀ-758