ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2014 թվականի N 1181-Ա
ԱՐՏՅՈՄ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին 2014 թվականի դեկտեմբերի 9-12-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` «Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս» կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիաների ղեկավարների 143-րդ ժողովին և «Եվրոպական օդային տրանսպորտ. ապագայի տեսլականը» խորագրով 7-րդ ֆորումին, իսկ 2014 թվականի դեկտեմբերի 16-19-ը՝ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ Եվրամիության ՏՐԱՍԵԿԱ ծրագրի քաղաքացիական ավիացիայի բնագավառի երկրորդ նախագծի համակարգող հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու համար:
2. Արտյոմ Մովսեսյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արտյոմ Մովսեսյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ և Բրյուսել գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 1 Երևան |