«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014527
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 հոկտեմբերի 2014 թ. |
թիվ 289-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ` 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԻՇԱՏԱԿԱՅԻՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ, 47-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2014 թվականի դեկտեմբերի 29-ից շրջանառության մեջ դնել երկու հարյուր դրամ անվանական արժեքով` 2014 թվականի նմուշի «Կաղնի», «Սոսի», «Ուռենի», «Հաճարենի», «Սոճի» և «Բարդի» Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված մետաղադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:
3. Սահմանել, որ երկու հարյուր դրամ անվանական արժեքով 2003 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության մետաղադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
4. Հաստատել երկու հարյուր դրամ անվանական արժեքով 2014 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամների նկարագրությունը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2014 թ. հոկտեմբերի 24 |
Հավելված Հաստատված է |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
200 դրամ անվանական արժեքով 2014 թ. նմուշի Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամների
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է տարբեր դիմերեսներով և միևնույն դարձերեսով 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ` նվիրված Հայաստանի վայրի ծառերին:
Մետաղադրամների դիմերեսի կենտրոնում պատկերված են կաղնու, սոսիի, ուռենու, հաճարենու, սոճիի և բարդու ընձյուղներ:
Պատկերների ներքևում մետաղադրամների թողարկման տարեթիվն է` «2014», իսկ շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և համապատասխանաբար` «ԿԱՂՆԻ», «Quercus araxina», «ՍՈՍԻ», «Platanus orientalis», «ՈՒՌԵՆԻ», «Salix babylonica», «ՀԱՃԱՐԵՆԻ», «Fagus orientalis», «ՍՈՃԻ», «Pinus kochiana», «ԲԱՐԴԻ», «Populus tremula» մակագրությունները:
Մետաղադրամների դարձերեսի կենտրոնում անվանական արժեքն է` «200 դրամ», իսկ շրջագծով` զարդանախշեր:
Դիմերեսի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Դարձերեսի էսքիզի հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:
Շրջանառու հիշատակային մետաղադրամները հատվել են Սլովակիայի դրամահատարանում:
Շրջանառու հիշատակային մետաղադրամների բնութագիրը
Անվանական արժեքը | 200 դրամ |
Մետաղը | CuAlNi |
Քաշը | 4,50 գ |
Տրամագիծը | 24,0 մմ |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Տպաքանակը | 200.000 հատ յուրաքանչյուր տեսակից |
200 դրամ անվանական արժեքով 2014 թ. նմուշի ՀՀ շրջանառու հիշատակային մետաղադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները