Գլխավոր տեղեկություն
Համար
N 1362-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.12.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.10/67(1080) Հոդ.1136
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2014 թվականի N 1362-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-591-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել 2014 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան 94 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը Հայաստանի Հանրապետության զինված ուժեր:

2. Սահմանել, որ`

1) զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաներն օգտվում են տարկետման իրավունքից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշման.

2) ասպիրանտուրան ավարտած կամ գիտական աստիճան (գիտության թեկնածու, գիտության դոկտոր) ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զինվորական ծառայության են զորակոչվում ըստ իրենց մասնագիտությունների: Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաները նշանակվում են զինվորական ծառայության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոսպիտալային համակարգի համապատասխան պաշտոններում:

3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 5

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան