Գլխավոր տեղեկություն
Համար
N 1313-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.01.2015-20.08.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.03/66(1079) Հոդ.1090
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2014 թվականի N 1313-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ (ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ (ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ) ՆԵՐԱՌՄԱՆ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) ներառման, միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 24

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 19-ի N 1313-Ն որոշման

 

 Կ Ա Ր Գ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ (ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ (ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ) ՆԵՐԱՌՄԱՆ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորում են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում (այսուհետ` միասնական ռեեստր)` սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման) մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) (այսուհետ` սերտիֆիկացման մարմիններ և լաբորատորիաներ) ներառման և դուրսբերման չափանիշները, ինչպես նաև միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կանոնները` ներառելով Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների ազգային համակարգերում հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների վերաբերյալ տեղեկատվության գործառույթների հետ կապված հարաբերությունները:

2. Միասնական ռեեստրը կազմված է ազգային մասերից, որոնց ձևավորումը և վարումն ապահովում են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների լիազոր մարմինները (այսուհետ` կողմերի լիազոր մարմիններ (Հայաստանի Հանրապետությունում` հավատարմագրման ազգային մարմինը):

3. Միասնական ռեեստրի ազգային մասերը կազմված են բաժիններից, որոնք ներառում են տեղեկություններ՝

1) սերտիֆիկացման մարմինների վերաբերյալ.

2) լաբորատորիաների վերաբերյալ:

4. Կողմերի լիազոր մարմիններն ապահովում են միասնական ռեեստր ազգային մասերում պարունակվող տեղեկատվության հավաքագրումը, պահպանումը, համակարգումը, արդիականացումը և փոփոխությունը, ինչպես նաև չարտոնված մուտքից պաշտպանությունը:

5. Միասնական ռեեստրը ձևավորվում է էլեկտրոնային ձևով, լիազոր մարմինների ծրագրաապարատային միջոցների բազայի վրա՝ ապահովելով Եվրասիական տնտեսական միության և կողմերի լիազոր մարմինների համացանցում պաշտոնական կայքերից ազգային մասեր մուտք գործելու հասանելիությունը:

6. Միասնական ռեեստրի վարման համար օգտագործվում են տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ապահովել տեղեկատվության հավաքումը, պահպանումը, համակարգումը, արդիականացումը, փոփոխությունը և պաշտպանությունը, ինչպես նաև դրա մուտքի հասանելիությունը համացանցում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքից և լիազոր մարմինների պաշտոնական կայքերից:

7. Միասնական ռեեստրում սերտիֆիկացման մարմնի և լաբորատորիայի ներառումն իրականացվում է կողմի լիազոր մարմնի կողմից:

8. Միասնական ռեեստրում սերտիֆիկացման մարմնի ներառումն իրականացվում է հետևյալ չափանիշներին համապատասխան՝

1) սերտիֆիկացման մարմնի գրանցումը որպես իրավաբանական անձ` Եվրասիական տնտեսական միության անդամ-պետության (այսուհետ` կողմ) օրենսդրությանը համապատասխան.

2) միջազգային ստանդարտների կամ միջազգային ստանդարտներին ներդաշնակ (նույնական) ազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տրված գործող հավատարմագրման վկայագրի առկայությունը կողմի հավատարմագրման ազգային համակարգում.

3) այն արտադրանքի հավատարմագրումը, որը համապատասխանում է հետևյալ պահանջներից մեկին կամ մի քանիսին՝

ա. պարտադիր համապատասխանության գնահատման ենթակա` կողմերի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան,

բ. արտադրանքի միասնական ցանկում ներառված, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ պարտադիր համապատասխանության գնահատման ենթակա,

գ. տվյալ արտադրանքի վերաբերյալ կողմերի համար միասնական տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին համապատասխան պարտադիր համապատասխանության գնահատման ենթակա.

4) հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում` պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառության մեջ դնելու հետևանքով խախտումների բացակայությունը.

5) ըստ հավատարմագրման ոլորտին համապատասխանող գործունեության ուղղությունների փորձագետ-աուդիտորների (փորձագետների) առկայությունը հաստիքացուցակում, որոնք աշխատում են մեկ սերտիֆիկացման մարմնի կազմում.

6) միջազգային ստանդարտների կամ միջազգային ստանդարտներին ներդաշնակեցված ազգային ստանդարտների պահանջներին համապատասխան հավատարմագրված սեփական փորձարկման բազայի առկայությունը նախընտրելի է:

9. Միասնական ռեեստրում լաբորատորիաների ներառումն իրականացվում է հետևյալ չափանիշներին համապատասխան՝

1) որպես իրավաբանական անձ լաբորատորիաների գրանցումը` կողմի օրենսդրությանը համապատասխան.

2) միջազգային ստանդարտների կամ միջազգային ստանդարտներին ներդաշնակեցված (նույնական) ազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տրված, կողմի հավատարմագրման ազգային համակարգում գործող հավատարմագրման վկայագրի առկայությունը.

3) հավատարմագրման ոլորտում այն արտադրանքի առկայությունը, որը ենթակա է պարտադիր համապատասխանության գնահատման կամ սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) կամ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) պահանջներին` կողմերի օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխան կամ սույն պարբերությունում թվարկած պահանջներից մի քանիսին.

4) հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում այն խախտումների առկայությունը, որի հետևանքով շրջանառության մեջ է դրվել պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք.

5) միջլաբորատոր համեմատական փորձարկումների դրական արդյունքների առկայությունը:

10. Միասնական ռեեստրից սերտիֆիկացման մարմնի և լաբորատորիայի դուրսբերումն իրականացվում է կողմի լիազոր մարմնի կողմից՝

1) սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում սահմանված չափանիշներից առնվազն մեկին չհամապատասխանելու դեպքում.

2) միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան հավատարմագրման ընթացակարգերի փոխադարձ համեմատական գնահատումների անցկացման բացասական արդյունքների դեպքում.

3) միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմնի և լաբորատորիայի գործունեությունում խախտման փաստի առկայության դեպքում.

4) սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների կողմից` լիազոր մարմնի ծրագրային ապահովման համար՝ սույն կարգի 12-րդ կետում նշված էլեկտրոնային գրառման տեսքով հավատարմագրման ազգային մարմնին տեղեկատվության չտրամադրելու կամ ոչ ժամանակին տրամադրելու դեպքում.

5) միջլաբորատոր համեմատական փորձարկումների բացասական արդյունքների դեպքում:

11. Սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների մասին տեղեկությունները միասնական ռեեստրի ազգային մասերում մուտքագրվում են կողմերի լիազոր մարմինների կողմից էլեկտրոնային գրառման տեսքով:

12. Սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների մասին տեղեկությունները ներառում են՝

1) սերտիֆիկացման մարմնի անվանումը, իրավաբանական անձի անվանումը, լաբորատորիայի անվանումը, գտնվելու վայրը, կոնտակտային հեռախոսահամարները, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի կամ լաբորատորիայի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը.

2) հավատարմագրման ոլորտի մասին տեղեկատվությունը, որը ներառում է՝ սերտիֆիկացման մարմինների համար` արտադրանքի խմբերի անվանումը և Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագրերը (այսուհետ` ՄՄ ԱՏԳ ԱԱ), լաբորատորիաների համար` արտադրանքի խմբերի անվանումը և ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը` փաստաթղթավորված հավատարմագրման ոլորտի հիման վրա, փորձարկումների տեսակները կամ մեթոդները, հսկվող ցուցանիշները, նորմատիվ իրավական ակտերը և(կամ) տեխնիկական նորմատիվ իրավական ակտերը, նորմատիվ փաստաթղթերը, կանոնակարգող հսկվող ցուցանիշները և հսկման մեթոդները.

3) հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը.

4) հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետը.

5) հավատարմագրման ոլորտի ընդլայնման կամ կրճատման վերաբերյալ լիազոր մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ նկարագրությունը հավատարմագրման ոլորտի փոփոխության մասով.

6) տեղեկություններ հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման մասին:

13. Սույն կարգի 2-րդ, 11-րդ և 12-րդ կետերի համաձայն կողմերի լիազոր մարմինները սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների վերաբերյալ տեղեկություններ են ներկայացնում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին հաստատման համար (Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին համապատասխան լիազորման օրվանից):

14. Սերտիֆիկացման մարմնի կամ լաբորատորիայի միասնական ռեեստրում ներառելու կամ միասնական ռեեստրից հանելու անհրաժեշտության դեպքում կողմի լիազոր մարմինը տեղեկություն է ներկայացնում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին՝ սույն կարգի 13-րդ կետին համապատասխան:

15. Կողմերի լիազոր մարմինները` միասնական ռեեստրի հաստատման կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 319 որոշման համաձայն տեղադրում են համացանցում` պաշտոնական կայքերում սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) սերտիֆիկացման մարմնի անվանումը, իրավաբանական անձի անվանումը, լաբորատորիայի անվանումը, գտնվելու վայրը, կոնտակտային հեռախոսահամարները, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի կամ լաբորատորիայի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը.

2) հավատարմագրման ոլորտի նկարագրությունը.

3) հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը.

4) հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետը.

5) հավատարմագրման ոլորտի ընդլայնման կամ կրճատման վերաբերյալ լիազոր մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ նկարագրությունը հավատարմագրման ոլորտի փոփոխության մասում:

16. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների մասին տեղեկությունների արդիականացման անհրաժեշտության դեպքում կողմի լիազոր մարմինը Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին է ուղարկում սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունների ցանկը՝ գրավոր ծանուցմամբ:

17. Կողմի սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների մասին արդիականացված տեղեկությունները տեղադրվում են Եվրասիական տնտեսական միության և կողմի լիազոր մարմնի պաշտոնական կայքերում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին ծանուցում ներկայացնելուց երեք օր հետո:

18. Հավատարմագրման գործընթացի հետ առնչվող շահագրգիռ մարմինների հարցման հիման վրա միասնական ռեեստրի ազգային մասում ներառված կողմերի սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների մասին տեղեկությունների ներկայացումն իրականացվում է լիազոր մարմինների կողմից՝ կողմերի օրենսդրությանը համապատասխան։

19. Կողմի սերտիֆիկացման մարմնի կամ լաբորատորիայի գործունեության նկատմամբ դժգոհությունների առաջացման դեպքում բողոքները գրավոր ուղարկվում են լիազոր մարմնին։

20. Բողոքները քննարկվում են կողմերի լիազոր մարմինների կողմից՝ կողմերի օրենսդրությանը համապատասխան։

21. Տվյալ կողմի լիազոր մարմնի որոշման բողոքարկումն իրականացվում է կողմի օրենքին համապատասխան։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 19-ի N 1313-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի (այսուհետ` միասնական ռեեստր) ձևավորման ու վարման կարգը, տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի, դրանց գործողությունների կասեցման, վերականգնման կամ դադարեցման վերաբերյալ փաստերի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Միասնական ռեեստրը կազմված է միասնական ռեեստրի ազգային մասերից, որոնց ձևավորումը և վարումն ապահովում են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների և Միասնական տնտեսական տարածքի լիազոր մարմինները (այսուհետ՝ լիազոր մարմիններ):

3. Միասնական ռեեստրը ձևավորվում է էլեկտրոնային ձևով լիազոր մարմինների տեղեկատվական միջոցների բազայի վրա՝ ապահովելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և լիազոր մարմինների համացանցում պաշտոնական կայքերից միասնական ռեեստրի ազգային մասեր մուտք գործելու հասանելիությունը։

4. Միասնական ռեեստրի ազգային մասում ներառվում են տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների սերտիֆիկացման մարմինների կողմից տրված Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի N 620 որոշմամբ հաստատված՝ արտադրանքի միասնական ցանկում ներառված, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարտադիր համապատասխանության գնահատման ենթակա՝ միասնական փաստաթղթերի տրամադրմամբ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի մասին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի մասին (այսուհետ՝ համապատասխանության սերտիֆիկատներ և համապատասխանության հայտարարագրեր)։

5. Միասնական ռեեստրի ազգային մասերի ձևավորումը և վարումը ներառում է միասնական ռեեստրի ազգային մասերում համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի մասին տեղեկությունների հավաքը և ներառումը, դրանց պահումը, համակարգումը, արդիականացումը և փոփոխությունը, միասնական ռեեստրի ազգային մասերի մուտքի հասանելիությունը լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համացանցում պաշտոնական կայքերից, ինչպես նաև միասնական ռեեստրի ազգային մասերում պարունակվող տեղեկատվության պաշտպանությունը չարտոնված մուտքից։

6. Միասնական ռեեստրի ազգային մասերը բաղկացած են հետևյալ բաժիններից՝

1) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում (միասնական փաստաթղթերի տրամադրմամբ) պարտադիր համապատասխանության գնահատման, ենթակա արտադրանքի` միասնական ցանկում ներառված արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատներ և համապատասխանության հայտարարագրեր.

2) Եվրասիական տնտեսական միության կանոնակարգերի պահանջներին համապատասխան համապատասխանության սերտիֆիկատներ և համապատասխանության հայտարարագրեր:

7. Համապատասխանության սերտիֆիկատների համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմինների կողմից մուտքագրվում են միասնական ռեեստրի ազգային մասերում՝ համապատասխանության սերտիֆիկատ տալու կամ համապատասխանության հայտարարագրի գրանցման, դրանց գործողության կասեցման, վերականգնման կամ դադարեցման որոշման հիման վրա։

8. Համապատասխանության սերտիֆիկատների վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմինների կողմից մուտքագրվում են միասնական ռեեստրի ազգային մասում էլեկտրոնային գրառման տեսքով, որը ներառում է՝

1) համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, գործողության ժամկետը, ձևաթղթի հաշվառման համարը, որի վրա ձևակերպված է համապատասխանության սերտիֆիկատը.

2) հայտատուի անվանումը, գտնվելու վայրը, այդ թվում՝ գործունեության իրականացման վայրը.

3) արտադրողի անվանումը, գտնվելու վայրը, այդ թվում՝ գործունեության իրականացման վայրը.

4) համապատասխանության սերտիֆիկատ տրամադրող սերտիֆիկացման մարմնի անվանումը, գտնվելու վայրը, այդ թվում՝ փաստացի հասցեն.

5) սերտիֆիկացման մարմնի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը.

6) սերտիֆիկացման մարմնի փորձագետի (փորձագետ-աուդիտորի) ազգանունը, անունը, հայրանունը.

7) սերտիֆիկացված արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն, որը թույլ է տալիս այն նույնականացնել.

8) արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.

9) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները կամ այն նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց պահանջներին համապատասխան իրականացվել է սերտիֆիկացումը.

10) սերտիֆիկացման մարմնին հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք հանդիսանում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի կամ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց, որոնց պահանջներին համապատասխան իրականացվել է սերտիֆիկացումը.

11) կատարված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների վերաբերյալ տեղեկատվությունը.

12) համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման, վերականգնման կամ դադարեցման ամսաթիվը և պատճառը.

13) համապատասխանության սերտիֆիկատի գործողության երկարացման ամսաթիվը, ժամկետը.

14) համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի (հավելվածների) մասին տեղեկությունը:

9. Համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմինների կողմից մուտքագրվում են միասնական ռեեստրի ազգային մասում՝ էլեկտրոնային գրառման տեսքով:

10. Համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունը ներառում է՝

1) համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը.

2) հայտատուի (հայտարարագրողի) անվանումը, գտնվելու վայրը, այդ թվում՝ փաստացի հասցեն.

3) արտադրողի անվանումը, գտնվելու վայրը, այդ թվում՝ փաստացի հասցեն.

4) հայտարարագրված արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն, որը թույլ է տալիս այն նույնականացնել.

5) արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.

6) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի կամ նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը, որոնց պահանջներին համապատասխան հավաստվում է.

7) կատարված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների, կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև այլ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, որոնք ապացույց են հանդիսանում համապատասխանության հայտարարագրի ընդունման ժամանակ.

8) համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը.

9) համապատասխանության հայտարարագիրը գրանցող սերտիֆիկացման մարմնի անվանումը, գտնվելու վայրը, այդ թվում՝ փաստացի հասցեն.

10) համապատասխանության հայտարարագրի հավելվածի (հավելվածների) վերաբերյալ տեղեկություններ.

11) համապատասխանության հայտարարագրի գործողության կասեցման, վերականգնման կամ դադարեցման ամսաթիվը, ինչպես նաև գործողության կասեցման ժամկետը.

12) համապատասխանության հայտարարագրի գրանցումն իրականացնող սերտիֆիկացման մարմնի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը:

11. Լիազոր մարմինները համացանցում` իրենց պաշտոնական կայքերում համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումից կամ համապատասխանության հայտարարագրի գրանցումից հետո 3 աշխատանքային օրից ոչ ուշ տեղադրում են սույն կարգի համապատասխանաբար 8-րդ կամ 9-րդ կետերում նշված տեղեկություններ համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի վերաբերյալ:

12. Նշված տեղեկությունների կորուստը կանխելու նպատակով լիազոր մարմինների կողմից ձևավորվում է միասնական ռեեստրի ազգային մասերի պահուստային պատճենը:

13. Շահագրգիռ անձանց հարցման հիման վրա միասնական ռեեստրի ազգային մասերում պարունակվող համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումն իրականացնում են լիազոր մարմինները:

14. Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացնում են տեղեկատվություն տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան