ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածով, որոշում եմ.
1996 թվականի հունիսի 30-ին ժամը 13.30-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով.
1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին:
2. «Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին:
3. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին:
4. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին:
5. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
25 հունիսի 1996 թ. ՆՀ-603 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|