Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 477-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.12.2014-26.06.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.12.03/31(510).1 Հոդ.322.11
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
12.11.2014
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.06.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60414519

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

12 նոյեմբերի 2014 թ.
ք. Երևան 

թիվ 477-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 192-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

5. «Հսկիչ գնում կատարած Հանձնաժողովի պաշտոնատար անձը կամ այլ իրավասու անձը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո ապրանքների վերաբերյալ մեկօրյա ժամկետում Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները Հանձնաժողովի աշխատակցին ի պահ հանձնելու մասին` կցելով նաև հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություն, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքի անմիջական սպառման դեպքում սույն կետով սահմանված ժամկետում Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման և հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքի անմիջական սպառման վերաբերյալ հաշվետվություն:».

2) 6-րդ կետը «կցելով գործին» բառերից հետո լրացնել «,բացառությամբ այն դեպքերի, երբ լուսանկարահանում և (կամ) տեսանկարահանում հնարավոր չէ իրականացնել` պայմանավորված հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների առանձնահատկություններով:» բառերով.

3) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների սկզբնական հատկանիշները վերանալու կամ հետագա օգտագործման համար այլևս պիտանի չլինելու դեպքում հսկիչ գնում կատարած Հանձնաժողովի պաշտոնատար անձի կամ այլ իրավասու անձի կողմից ոչնչացման նպատակով հանձնվում են իրավասու պետական մարմնին, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են դրանց ոչնչացման առանձնահատուկ կարգ և պայմաններ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ա. Շաբոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան