ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2014 թվականի N 1193-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 678-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի օգոստոսի 11-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 678-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) որոշման N 2 հավելվածում 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:»:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 1 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 1-ի N 1193-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2009 թ. օգոստոսի 11-ի N 678-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ. Ճշմարիտյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Տ. Բարսեղյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Պ. Ղալթախչյան |
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Ազիզյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետ |
Լ. Ստեփանյան |
- ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ |
Ա. Վարդերեսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ |
Ն. Մկրտչյան |
- Հայաստանի Հանրապետությունում «Մայքրոսոֆթ» ընկերության իրավունքների և օրինական շահերի լիազոր ներկայացուցիչ, «ԲիԷսԷյ» ընկերության փորձագետ, իրավախորհրդատու (համաձայնությամբ) |
Ե. Հյուսյան |
- «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ՍՊԸ-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Գալոյան |
- ՀՀ «Արտոնագրային հավատարմատարների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Ներսիսյան |
- «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Կնյազյան |
- «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Է. Նանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող |
Ն. Գաբրիելյան |
- ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Մայսուրյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ |
Լ. Մաքսուդյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)»։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |