Գլխավոր տեղեկություն
Համար
N 150-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.03.2015-25.03.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.04/12(1101) Հոդ.154
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2015 թվականի N 150-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1835-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1819-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, համատեղ ապրող ծնողին, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող` հարկային տարվա գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը սահմանելու մասին» N 1835-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 1-ին կետի 8-րդ ենթակետից հանել «, եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը» բառերը,

բ. 1-ին կետի 9-րդ ենթակետից հանել «, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում օտարված, իսկ ձեռքբերման դեպքում` նաև ձեռք բերված շարժական գույքի մեկ միավորի գինը գերազանցել է 7 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը» բառերը,

գ. 1-ին կետի 10-րդ ենթակետից հանել «, եթե գործարքի գինը գերազանցել է 5 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը» բառերը,

դ. 1-ին կետի 11-րդ ենթակետից հանել «, եթե հարկային տարում փոխառության գործարքի արժեքը գերազանցել է 3 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը» բառերը,

ե. 2-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնած կամ բարձրաստիճան պաշտոնատար անձին վերադարձված փոխառության արժույթը, գումարը (չափը).

11) բարձրաստիճան պաշտոնատար անձի` պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ՝ հայտարարագրի աղյուսակի 2-5-րդ կետերում չնշված՝ 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքի (թանկարժեք գույք) անվանումը, համառոտ հատկանիշները»,

զ. 2-րդ կետի 13-րդ ենթակետից հանել «տարվան նախորդող հարկային տարվա ընթացքում, ինչպես նաև պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու» բառերը,

է. 3-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «, եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը» բառերը,

ը. 3-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում օտարված, իսկ ձեռքբերման դեպքում նաև ձեռք բերված շարժական գույքի մեկ միավորի գինը գերազանցել է 7 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը» բառերը,

թ. 3-րդ կետի 11-րդ ենթակետից հանել «, եթե գործարքի գինը գերազանցել է 5 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը» բառերը,

ժ. 3-րդ կետի 13-րդ ենթակետից հանել «, եթե հարկային տարում փոխառության գործարքի արժեքը գերազանցել է 3 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը» բառերը.

2) որոշման N 2 հավելվածի`

ա. 2-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) բարձրաստիճան պաշտոնատար անձի` պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ՝ հայտարարագրի աղյուսակի 2-5-րդ կետերում չնշված՝ 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքի անվանումը, համառոտ հատկանիշները, թանկարժեք գույքի առկայության վերաբերյալ նշումը.»,

բ. 2-րդ կետի 13-րդ ենթակետից հանել «տարվան նախորդող հարկային տարվա ընթացքում, ինչպես նաև պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Բարձրաստիճան պաշտոնատար անձի` հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի, հարկային տարվա` բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող գույքի և եկամուտների հայտարարագրի ու բարձրաստիճան պաշտոնատար անձի` պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1819-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 2 հավելվածի`

ա. 6-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

6. Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ՝ սույն աղյուսակի 2-5-րդ կետերում չնշված՝ ութ միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք (թանկարժեք գույքը)

NN
ը/կ

Գույքի անվանումը

Համառոտ հատկանիշները

Առկա է պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ

1

2

3

4

6.1.

     

6.2.

     

6.3.

     

6.4.

     

6.5.

     
»,

 

բ. 8-րդ բաժնի վերնագրից հանել «պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու տարվան նախորդող հարկային տարվա ընթացքում, ինչպես նաև» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 26
Երևան