Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.03.02/6(518) Հոդ.32
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.01.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60615048

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունվարի 2015 թ.
ք. Երևան

N 9-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հիմք ընդունելով «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանելու մասին» N 37-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ բաժնով.

«3. ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԺԱՄԱՆԱԿ

21. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները.

2) հասարակական կազմակերպությունները.

3) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

22. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու համար Հայաստանի Հանրապետության կուսակցությունները դիմումին կից ներկայացնում են.

1) կանոնադրության պատճենը (սույն կետի պահանջը գործում է մինչև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային գրանցամատյանի մուտքի հնարավորություն ստանալը),

2) դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը՝ նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

23. Կուսակցությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում ընդգրկված դիտորդները հանրաքվեի հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում), կարող են ներկա լինել, եթե դիտորդի հավատարմագրման վկայականից բացի ունի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական կամ ստուգարքի արդյունքով ստացած դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: Հանրաքվեի հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում) դիտորդն այս վկայականները տեսանելի ձևով պետք է կրի վերնազգեստի վրա:

24. Տեղական հանրաքվեի ժամանակ հասարակական կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հավատարմագրումն իրականացվում է սույն կարգի 2-րդ բաժնում սահմանված պահանջներին համապատասխան:»:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան