ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2014 թվականի N 1314-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՊՐՈԳՐԵՍ ԱԳՐՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Պրոգրես Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2015 թվականի հունիսի 1-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի նոյեմբերի 3-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Պրոգրես Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1314-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՊՐՈԳՐԵՍ ԱԳՐՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1. |
9406 |
Ջերմոցներ |
կգ |
2700000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
5,100,000,000 |
2. |
4901 |
Տպագիր նյութեր |
կգ |
500 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
5,800,000 |
3. |
3506 |
Սոսինձներ |
կգ |
700 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
8,700,000 |
4. |
5305 |
Կոկոսի մանրաթել |
կգ |
180000 |
Շրի Լանկա |
100,000,000 |
5. |
8201 |
Գործիքներ |
կգ |
500 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
30,000,000 |
6. |
8716 |
Սայլակներ |
հատ |
100 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
20,000,000 |
7. |
8428 |
Փոխադրման հարթակ |
հատ |
60 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
120,000,000 |
8. |
8403 |
Կաթսաներ |
հատ |
3 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
250,000,000 |
9. |
9603 |
Վրձիններ |
հատ |
300 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
10,000,000 |
10. |
6307 |
Այլ տեքստիլ արտադրանք |
կգ |
500 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
4,600,000 |
11. |
5407 |
Սինթետիկ նյութեր |
ք.մ. |
160000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
50,000,000 |
12. |
5911 |
Մանածագործական նյութեր և իրեր՝ տեխնիկական նպատակների համար |
կգ |
1000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
5,432,000 |
13. |
3403 |
Քսանյութեր և միջոցներ, մանածագործական նյութեր՝ կաշվի, մորթու մշակման համար |
կգ |
3000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
20,000,000 |
14. |
3208 |
Ներկեր և լաքեր |
կգ |
10000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
50,000,000 |
15. |
1515 |
Բուսական և կենդանական ծագման յուղեր և ճարպեր |
կգ |
1000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
5,432,000 |
16. |
3805 |
Սկիպիդար և այլ նյութեր |
կգ |
1600 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
8,691,200 |
17. |
1209 |
Լոլիկի և վարունգի սերմեր |
կգ |
700000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
80,000,000 |
18. |
8424 |
Հեղուկացիրներ |
հատ |
2 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
12,000,000 |
Ընդամենը |
5,880,655,200 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |