Գլխավոր տեղեկություն
Համար
N 1301-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.01.2015-16.07.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.26/64(1077) Հոդ.1073
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2014 թվականի N 1301-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպման կանոնները` համաձայն N 1 հավելվածի.

2) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի ձևակերպման կանոնները` համաձայն N 2 հավելվածի.

3) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը (ռուսերենով և հայերենով)` համաձայն N 3 հավելվածի.

4) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 19
 Երևան

 

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 19-ի N 1301-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետ` համապատասխանության սերտիֆիկատ) ձևակերպվում է սերտիֆիկացման մարմինների կողմից, որոնք ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների միասնական ռեեստրում:

2. Համապատասխանության սերտիֆիկատների ձևաթղթերը և համապատասխանության սերտիֆիկատների հավելվածների ձևաթղթերը (այսուհետ` ձևաթղթեր) հանդիսանում են խիստ հաշվառման ձևաթղթեր, ունեն պաշտպանության առնվազն 4 աստիճան, այդ թվում`

1) դրական արտացոլման գիլյոշի պատկեր.

2) գիլյոշի պատկերի շրջանակի պարագծով տեղադրված միկրոտեքստ.

3) կիսաթափանցիկ հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարր.

4) տպագրական համար (սերիայի նշան` սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան և ձևաթղթի հերթական համարը (արաբական յոթ թվանշաններից կազմված թիվ):

3. Ձևաթղթերը պատրաստվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տպագրական եղանակով: Ընդ որում, Բելառուսում պատրաստվող ձևաթղթի տպագրական համարը ներառում է «Սերիա BY», Ղազախստանում պատրաստվողը` «Սերիա KZ», Ռուսաստանի Դաշնությունում պատրաստվողը` «Սերիա RՍ», իսկ Հայաստանի Հանրապետությունում պատրաստվողը` «Սերիա AM» նշանը:

4. Ձևաթղթերը լրացվում են ռուսերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում, արտադրողի անվանումը, գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն (բացի պետության անվանումից) և արտադրանքի մասին տեղեկությունները (արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը և այլն) կարող են լրացվել լատինատառ:

5. Համապատասխանության սերտիֆիկատի հակառակ կողմը կարող է լրացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի պետական լեզվով` սույն կանոններով նախատեսված կարգի համաձայն:

6. Սույն կանոններով չնախատեսված տեղեկությունների մուտքագրումը, ինչպես նաև բառերի կրճատումը և տեքստի որևէ փոփոխություն չի թույլատրվում:

7. Համապատասխանության սերտիֆիկատի բոլոր դաշտերը պետք է լրացվեն:

8. Համապատասխանության սերտիֆիկատում նշվում է հետևյալը (համապատասխանության սերտիֆիկատի վրա դաշտերի համարակալումը բացակայում է)՝

1) 1-ին դաշտում` մակագրություններ, որոնք արված են 2 տողով հետևյալ հաջորդականությամբ`

ա. 1-ին տող` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»,

բ. 2-րդ տող` «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ».

2) 2-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, որը ձևավորվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության համաձայն` նշելով «ՄՄ»` Եվրասիական տնտեսական միություն հապավումը և պետության կոդը` Բելառուս` BY, Ղազախստան` KZ, Ռուսաստանի Դաշնություն` RՍ, Հայաստանի Հանրապետություն` AM.

3) 3-րդ դաշտում` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.

4) 4-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի տպագրական համարը, որը զետեղվում է ձևաթղթի պատրաստման ժամանակ.

5) 5-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատ տրված սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, ինչպես նաև հավատարմագրման վկայագիր տրված հավատարմագրման մարմնի անվանումը.

6) 6-րդ դաշտում` հայտատուի լրիվ անվանումը` ներառյալ իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի հաշվառման համարը, գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն` իրավաբանական անձի դեպքում կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.

7) 7-րդ դաշտում` արտադրողի լրիվ անվանումը, ներառյալ` գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում.

8) 8-րդ դաշտում` տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի համար տրված է համապատասխանության սերտիֆիկատ, ներառյալ`

ա. արտադրանքի լրիվ անվանումը,

բ. արտադրանքի մասին տեղեկությունները, որոնք ապահովում են դրա նույնականացումը (արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը և այլն),

գ. փաստաթղթի անվանումը և ռեկվիզիտները, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, կազմակերպության ստանդարտ կամ այլ նորմատիվ փաստաթուղթ),

դ. սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է գրառում «սերիական թողարկում»: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի ռեկվիզիտները.

9) 9-րդ դաշտում` արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի համաձայն.

10) 10-րդ դաշտում` Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը.

11) 11-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց).

12) 12-րդ դաշտում` արտադրանքի պահման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը և, անհրաժեշտության դեպքում, արտադրանքը նույնականացնող այլ տեղեկատվություն.

13) 13-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրում սերտիֆիկատի գործողության ուժի մեջ մտնելու ամսաթիվը` ձևակերպված ըստ միասնական ձևի (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).

14) 14-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցման ամսաթիվը (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).

15) 15-րդ դաշտում` սերտիֆիկացման մարմնի կնիքը (դրա առկայության դեպքում), սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի), փորձագետի (փորձագետների, փորձագետ-աուդիտորի, փորձագետ-աուդիտորների) ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը: Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը:

9. 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դաշտերում նշված տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այն կարող է ներկայացվել հավելվածում: Հավելվածը ձևակերպվում է համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի վրա և հանդիսանում է համապատասխանության սերտիֆիկատի անքակտելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալված լինի և ներառի համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) և փորձագետի (փորձագետների, փորձագետ-աուդիտորի, փորձագետ-աուդիտորների) ստորագրությունները, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունները, սերտիֆիկացման տվյալ մարմնի կնիքը (դրա առկայության դեպքում): Համապատասխանության սերտիֆիկատի նշված դաշտերում անհրաժեշտ է հղում կատարել հավելվածին` նշելով համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի հաշվառման համարը:

10. Անհրաժեշտության դեպքում տրված համապատասխանության սերտիֆիկատների պատճենները նախապատրաստվում են հայտատուի կողմից A4 (210x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա, հաստատվում են նրա ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում):

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 19-ի N 1301-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Համապատասխանության հայտարարագրման ժամանակ որպես հայտատու կարող է հանդես գալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը, որը հանդիսանում է արտադրանք արտադրող կամ արտադրողի լիազոր ներկայացուցիչ կամ դիստրիբյուտոր (այսուհետ` հայտատու):

2. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագիրը (այսուհետ` համապատասխանության հայտարարագիր) լրացվում է A4 (210x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա:

3. Համապատասխանության հայտարարագրի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն` բացառությամբ սույն կանոնների 7-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

4. Համապատասխանության հայտարարագիրը լրացվում է ռուսերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում, արտադրողի անվանումը, նրա գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն (բացի պետության անվանումից), ինչպես նաև արտադրանքի մասին տեղեկությունները (արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը և այլն) կարող են լրացվել լատինատառ:

5. Համապատասխանության հայտարարագրի հակառակ կողմը կարող է լրացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի պետական լեզվով` սույն կանոններով նախատեսված կարգի համաձայն:

6. Սույն կանոններով չնախատեսված տեղեկությունների մուտքագրումը, ինչպես նաև բառերի կրճատումը և տեքստի որևէ փոփոխություն չի թույլատրվում:

7. Համապատասխանության հայտարարագրում նշվում է հետևյալը (համապատասխանության հայտարարագրի վրա դաշտերի համարակալումը բացակայում է)՝

1) 1-ին դաշտում` հայտատուի լրիվ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկություններ, գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն` իրավաբանական անձի համար, բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի համարը, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.

2) 2-րդ դաշտում` համապատասխանության հայտարարագիրն ընդունող հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը և հայրանունը: Եթե հայտատուն որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ է, այդ դաշտը չի լրացվում.

3) 3-րդ դաշտում լրացվում են տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի նկատմամբ ընդունվել է համապատասխանության հայտարարագիր, այդ թվում`

ա. արտադրանքի լրիվ անվանումը,

բ. արտադրանքի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկություն (արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը և այլն),

գ. արտադրողի լրիվ անվանումը, ներառյալ` գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում,

դ. այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումները և ռեկվիզիտները (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, տեխնիկական պայմաններ, ձեռնարկության ստանդարտ կամ այլ նորմատիվ փաստաթուղթ), ըստ որոնց արտադրվել է տվյալ արտադրանքը,

ե. արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի համաձայն,

զ. հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է գրառում «սերիական թողարկում»: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի ռեկվիզիտները.

4) 4-րդ դաշտում` Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը (անվանումները).

5) 5-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց).

6) 6-րդ դաշտում` արտադրանքի պահման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը և, անհրաժեշտության դեպքում, արտադրանքը նույնականացնող այլ տեղեկատվություն.

7) 7-րդ դաշտում` համապատասխանության հայտարարագրի գործողության ուժի մեջ մտնելու և դադարեցման ամսաթիվը (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).

8) 8-րդ դաշտում` հայտատուի կնիքը (դրա առկայության դեպքում), հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պարագայում` անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը): Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը.

9) 9-րդ դաշտում լրացվում է համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, որը ձևավորվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության համաձայն` նշելով «ՄՄ»` Եվրասիական տնտեսական միություն հապավումը և պետության ծածկագիրը` Բելառուս` BY, Ղազախստան` KZ, Ռուսաստանի Դաշնություն` RՍ, Հայաստանի Հանրապետություն` AM.

10) 10-րդ դաշտում` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը` ձևակերպված ըստ միասնական ձևի (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով):

8. 3-րդ, 5-րդ և 6-րդ դաշտերում նշված տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այն կարող է բերվել հավելվածում, որը հանդիսանում է համապատասխանության հայտարարագրի անքակտելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալված լինի և ներառի համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, հայտատուի կնիքը (դրա առկայության դեպքում), հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պարագայում` անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը): Համապատասխանության հայտարարագրում հղում է կատարվում հավելվածին` նշելով թերթերի քանակը:

9. Անհրաժեշտության դեպքում, գրանցված համապատասխանության հայտարարագրի պատճենները նախապատրաստվում են համապատասխանության հայտարարագիրն ընդունող անձի կողմից A4 (210x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա, հաստատվում են նրա ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում):

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

 

 Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 19-ի N 1301-Ն որոշման

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԸ

(ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՎ)

 

 Единая форма сертификата соответствия требованиям

технического регламента Евразийского экономического союза

 

ЕАС (3)

ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ СОЮЗ

СЕРТИФИКАТ СООТВЕТСТВИЯ

 

 

(1)

 N ТС _________________________(2)

Серия N ______________________(4)

 

ОРГАН ПО СЕРТИФИКАЦИИ ____________________________(5)

ЗАЯВИТЕЛЬ __________________________________________(6)

ИЗГОТОВИТЕЛЬ ______________________________________(7)

ПРОДУКЦИЯ __________________________________________(8)

КОД ТН ВЭД ТС _______________________________________(9)

СООТВЕТСТВУЕТ ТРЕБОВАНИЯМ _______________________(10)

СЕРТИФИКАТ ВЫДАН НА ОСНОВАНИИ __________________(11)

ДОПОЛНИТЕЛЬНАЯ ИНФОРМАЦИЯ ______________________(12)

СРОК ДЕЙСТВИЯ С (13) ПО ВКЛЮЧИТЕЛЬНО (14)

М. П.

Руководитель (уполномоченное
лицо) органа по сертификации

_________

(подпись)

________________

(инициалы, фамилия)

(15)

 

Эксперт (эксперт-аудитор)
(эксперты (эксперты-аудиторы))

_________

(подпись)

________________

(инициалы, фамилия)

 

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀ (3)

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

 (1)

 

N ՄՄ ______________   (2)

 

ՍԵՐԻԱ ___N  _______   (4)

 

 

 ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ _______________________________________ (5)
 ՀԱՅՏԱՏՈՒ ______________________________________________________ (6)
 ԱՐՏԱԴՐՈՂ _____________________________________________________ (7)
 ԱՐՏԱԴՐԱՆՔ ____________________________________________________ (8)
 ՄՄ ԱՏԳ ԱԱ ԿՈԴ ________________________________________________ (9)
 ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ____________________________ (10)
 ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՏՐՎԱԾ Է _______________________________ ՀԻՄԱՆ ՎՐԱ (11)
 ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ _________________________________ (12)

  (13)

 

(14)

 ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ՍԿՍԱԾ  ՄԻՆՉԵՎ  ՆԵՐԱՌՅԱԼ
     
Կ.Տ. Սերտիֆիկացման մարմնի
ղեկավար (լիազորված անձ) 
_____________  _______________________________
(15)  (ստորագրությունը)  (անվան, հայրանվան սկզբնատառերը, ազգանունը)
 

Փորձագետ (փորձագետ-աուդիտոր)

   
(փորձագետներ (փորձագետ-աուդիտորներ)  _____________  __________________________________
   (ստորագրությունը)  (անվան, հայրանվան սկզբնատառերը, ազգանունը)
 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 19-ի N 1301-Ն որոշման

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԸ

 

 (ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՎ)

 

I. Единая форма декларации о соответствии требованиям

технического регламента Евразийского экономического союза

 

 ЕАС

ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ СОЮЗ
ДЕКЛАРАЦИЯ О СООТВЕТСТВИИ

 

Заявитель ____________________________________________________(1)

в лице _______________________________________________________(2)

заявляет, что _________________________________________________(3)

соответствует требованиям _____________________________________(4)

Декларация о соответствии принята на основании __________________(5)

Дополнительная информация ___________________________________(6)

Декларация о соответствии действительна с даты регистрации по ______

_____________включительно (7)

___________(подпись)

_________________________________________________
(инициалы и фамилия руководителя
организации-заявителя или физического лица,
зарегистрированного в качестве
индивидуального предпринимателя)

(8)

М.П.

 

Сведения о регистрации декларации о соответствии:

Регистрационный номер декларации о соответствии: ТС № ___________(9)

Дата регистрации декларации о соответствии ______________________(10)

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

 

 Հայտատու_____________________________________________________    (1)
 Ի դեմս________________________________________________________    (2)
 Հայտարարում է, որ______________________________________________    (3)
 Համապատասխանում է________________________________պահանջներին    (4)
 Համապատասխանության հայտարարագիրն ընդունված է_________հիման վրա    (5)
 Լրացուցիչ տեղեկատվություն_______________________________________    (6)
 Համապատասխանության հայտարարագիրն ուժի մեջ է գրանցման ամսաթվից մինչև____  
_______ներառյալ     (7)
 

 

_____________________    ___________________________________________
(ստորագրությունը)   (հայտատու կազմակերպության ղեկավարի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը)
 

   (8)
 Համապատասխանության հայտարարագրի գրանցման վերաբերյալ տեղեկություններ.    
     
 Համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, ՄՄ N ____________________    (9)
 Համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը ______________________    (10)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.08.2017, N 956-Ն 02.09.2017, N 1301-Ն
30.06.2016, N 668-Ն 16.07.2016, N 1301-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան