ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1994-1995 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 7-րդ կետով, որոշում եմ.
Վավերացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև 1994-1995 թվականներին թուրքմենական գազի մատակարարման համար փոխադարձ հաշվարկների արդյունքով պետական վարկի մասին» 1996 թվականի մարտի 19-ին Երևանում ստորագրված համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
23 հոկտեմբերի 1996 թ. ՆՀ-658 |