ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2014 թվականի N 1261-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի N 1 մասնաշենքում և Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու հանդիսացող բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1261-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի N 1 մասնաշենքում ԵՎ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակՎՈՂ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից զբաղեցված՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների
NN ը/կ |
Բնակության վայրը |
Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Հատկացման տարեթիվը |
Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը(քառ. մետր) |
Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
1. |
քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի N 1 մասնաշենքի N 726 սենյակ |
Մակինյան Գնել Համլետի |
AN0364436, տրված՝ |
2007 թ. |
16.8 |
100312.8 |
սեփականության իրավունքով |
2. |
քաղ. Աբովյան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի N 402բ սենյակ |
Աղաջանյան Մայրամ Վլադիմիրի Դալլաքյան Հայկազ Եգորի Դալլաքյան Էռնեստ Հայկազի Սիմոնյան Նելլի Աշոտի |
AE0666083, տրված՝ 13.06.2000 թ., 019-ի կողմից AM0726561, տրված՝ 17.05.2012 թ., 019-ի կողմից AH0247258, տրված՝ 28.08.2006 թ., 019-ի կողմից AM0856759, տրված՝ 03.09.2012 թ., 019-ի կողմից |
1989 թ. |
50.7 |
394953.0 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|