Գլխավոր տեղեկություն
Համար
N 1244-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.11.2014-27.09.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.19/63(1076).1 Հոդ.1044.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2014 թվականի N 1244-Ն

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 3-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված՝ Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր), Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 3 (ընդհանուր գործողություններ)» վարկային համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի պահանջները (այսուհետ` ծրագիր)` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի համար սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքների օտարվող մասերի նկատմամբ, որոնք սահմանված են սույն որոշման N 2 հավելվածով (այսուհետ՝ օտարվող սեփականություն), ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանան առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կմեծանա շուկաների, աշխատատեղերի և սոցիալական ծառայությունների հասանելիությունը, կզարգանա ենթատարածաշրջանային ու պետական տրանսպորտային ցանցը.

2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման շրջանակներում օտարվող սեփականության օտարման, քանի որ դրանք գտնվում են ծրագրով նախատեսված` կառուցվող ճանապարհի ծրագծի գոտում և անհնար է ապահովել ծրագրով նախատեսված ճանապարհի կառուցումն ու ճանապարհի համար կենսական նշանակություն ունեցող մյուս պայմանները` առանց դրանց օտարման.

3) օտարվող սեփականության նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքների սեփականատերերին:

2. Հաստատել`

1) բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկը՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների համար՝ համաձայն N 1 հավելվածի.

2) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների օտարման գոտին՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների համար` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2015 թվականի դեկտեմբերի 31-ն է.

3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունն է.

4) սեփականության օտարման գործընթացն իրականացվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման պահանջներին համապատասխան.

5) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ հաստատված սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մինչև սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետի ավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերը:

5. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7 օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 13
 Երևան

 

 

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 6-ի N 1244-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԲԱՑԱՌԻԿ`  ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 6-ի N 1244-Ն որոշման

 

ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻ

 

բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների

 

Թալին-Լանջիկ ճանապարհահատված (կմ71+500-կմ90+200)

 

Ներմուծեք նկարագրությունը_5314
 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան