Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-667
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (08.11.1996-20.03.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ նոյեմբեր 1996/21-22 (1121-1122) հոդ. 273
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
08.11.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.11.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.03.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի I բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1. Առողջապահության նախարարություն

2. Առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն

3. Արդարադատության նախարարություն

4. Արդյունաբերության նախարարություն

5. Արտաքին գործերի նախարարություն

6. Բնապահպանության նախարարություն

7. Գյուղատնտեսության նախարարություն

8. Էկոնոմիկայի նախարարություն

9. Էներգետիկայի նախարարություն

10. Կապի նախարարություն

11. Կրթության և գիտության նախարարություն

12. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

13. Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

14. Պաշտպանության նախարարություն

15. Սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարություն

16. Սոցիալական ապահովության նախարարություն

17. Տրանսպորտի նախարարություն

18. Քաղաքաշինության նախարարություն

19. Ֆինանսների նախարարություն

20. Արտակարգ իրավիճակների վարչություն

21. Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

22. Տարածքային կառավարման նախարար

23. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար»:

2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

8 նոյեմբերի 1996 թ.

ՆՀ-667