Գլխավոր տեղեկություն
Համար
N 1018-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (06.11.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2014 թվականի N 1018-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՍԵՐԳԵՅ ՉԱՄԱՆՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ուկրաինայում կայանալիք` Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2014 թվականի հոկտեմբերի 21-30-ը Կիև (Ուկրաինա) գործուղել «Մարդկային զարգացում» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Սերգեյ Չամանյանին:

 2. Սերգեյ Չամանյանի` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:

3. Սերգեյ Չամանյանի` Կիև գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հոկտեմբերի 17-ի N 1018-Ա

որոշման

 

հ ա շ վ ա ր կ ն ե ր

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից ներկայացՎած գործուղման

Տեղաշարժման/ տրանսպորտային ծախսեր

Եվրո

Օդանավակայան/ երկաթուղային կայարան տեղափոխում /Կիև և շրջաններ/

30

Ներքաղաքային տեղաշարժ / կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր/

20

Երկրի տարածքում տեղաշարժ / դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր/

100

Կապի միջոցներ /հեռախոսային քարտեր, հեռախոսներ/

20

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր/ բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ/

150

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ կողմից գանձվող գումարի չափը

320  եվրո

Վարորդ /յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 35 եվրո, 6 օր/

210

Վառելիք / յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 15 եվրո, 6 օր/

90

Թարգմանիչ/ յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 35 եվրո, 6 օր/

210

Փաստաթղթերի փոխանցում / յուրաքանչյուր դիտորդի կողմից/

10

Հյուրանոց` յուրաքանչյուր դիտորդի համար/ 9 գիշեր, յուրաքանչյուր օրվա համար` առավելագույնը 110 եվրո/

900

Սնունդ և այլ ծախսեր /յուրաքանչյուր դիտորդի համար` օրական 40 եվրո, առավելագույնը 10 օր/

400

Բնակության վայր և սնունդ` թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն/յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 35 եվրո, 4 գիշեր/

140

Բնակության վայր և սնունդ` վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն/յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 35 եվրո, 4 գիշեր/

140

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

2.100 եվրո

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

2.420 եվրո

Երևան-Կիև-Երևան ինքնաթիռի տոմսի արժեքը՝

350 եվրո

(հավելվածը լրաց. 05.11.14 N 1081-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան