Basic information
Number
N 1289-Ն
Type
Որոշում
Act type
Base act (20.12.2016-21.12.2020)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2016.12.28/92(1272).1 Հոդ.1189.17
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.12.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.12.2016
Effective date
20.12.2016
Interrupt date
21.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2016 թվականի N 1289-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվներով նախատեսված եկամուտները և ծախսերը ներառել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և այդ միջոցների շրջանառությունն արտացոլել բյուջեների կատարման հաշվետվություններում: Ընդ որում, սույն կետում նշված արտաբուջետային միջոցների հաշվին կատարվելիք գնումների պլանները կազմվում և հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված ձևին և կարգին համապատասխան, իսկ պլաններում նախատեսված գնման ձևերը նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
10.12.2020, N 2020-Ն 21.12.2020, N 1289-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation