Գլխավոր տեղեկություն
Համար
N 1106-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.11.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2014 թվականի N 1106-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԱԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հովանու ներքո կազմակերպվող Օդային հաղորդակցությունների շուրջ բանակցությունների կոնֆերանսին (ԻԿԱՆ/2014) մասնակցելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 16-23-ը Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Բալի գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Արտյոմ Մովսեսյանինը, Նաիրա Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին.

2) Սերգեյ Ավետիսյանինը, Աննա Չոբանյանինը՝ 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Պատվիրակության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության` Բալի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

նոյեմբերի 14-ի N 1106-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲԱԼԻ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Մովսեսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

Ս. Ավետիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ն. Սաֆարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ

Ա. Չոբանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ավիացիոն մասնագետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան